Չավուշօղլուն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել

Լուրեր

30.04.2026 | 16:02
Իսրայելը չի թույլատրել ուկրաինական «գողացված հացահատիկ» տեղափոխող նավի մուտքը երկիր
30.04.2026 | 15:51
Մայիսի 9-ի հրադադարի որոշումը կկայացնի Պուտինը. Կրեմլ
30.04.2026 | 15:42
Եվգենի Լովչևն․ Արսեն Զախարյանը կոտրեց իր ֆուտբոլային կարիերան հանուն արտասահման տեղափոխվելու
30.04.2026 | 15:35
Ռուսական Storm-1516-ը շուրջ 25 անգամ անդրադարձել է ՀՀ-ին ու Փաշինյանին. Bloomberg-ը՝ ՌԴ-ի ապատեղեկատվական արշավի մասին
30.04.2026 | 15:28
Էրդողանը հրավիրվել է Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը. մասնակցությունը պարզ կդառնա առաջիկա օրերին. BBC
30.04.2026 | 15:20
ԱՄՆ-ը ցանկանում է առաջին անգամ տեղակայել իր նորագույն գերձայնային Dark Eagle հրթիռները՝ Իրանին հնարավոր հարվածի համար
30.04.2026 | 15:10
ՀՀ-ն հետընթաց է ապրել մամուլի ազատության ինդեքսում // Փաշինյանը՝ գերիների վերադարձի մասին․ ԼՈՒՐԵՐ
30.04.2026 | 15:04
Հայկ Կոնջորյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ
30.04.2026 | 14:56
Ռուսաստանն արգելափակել է ավելի քան 1 միլիոն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը
30.04.2026 | 14:53
Արտահերթ նիստ՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում
30.04.2026 | 14:49
ԱՄՆ փոխդեսպանը AmCham-ի ժողովում կարևորել է հայ-ամերիկյան տնտեսական կապերի խորացումն ու ներդրումային աճը
30.04.2026 | 14:38
Հայ թենիսիստները հավաքի են մասնակցում Չեխիայում
30.04.2026 | 14:26
Իրանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ծովային շրջափակումը «դատապարտված է ձախողման»
30.04.2026 | 14:18
Էլինա Ավանեսյանը չի ներկայացել մրցախաղին
30.04.2026 | 14:10
Մինչև սահմանը չեն հատել, նման բան ասելը լուրջ չէ. Փաշինյանը` գերիների վերադարձի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի Ագ նախարար Մևլութ Չավուշօղլուն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։ Այս  մասին Չավուշօղուն հայտնել է թվիթերյան իր գրառմամբ, գրում է Անադոլուն։

Չավուշօղլուն նշել է, որ Բայրամովի հետ քննարկել են «Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին նոր սրումը»։  Ըստ Թուրքիայի ԱԳ նախարարի՝ «Հայաստանը պետք է հրաժարվի սադրանքներից ու կենտրոնանա խաղաղ բանակցությունների ու համագործակցության վրա՝ Ադրբեջանի հետ պայմանավորվածությունների շրջանակում»։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ի ժամը 08։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել. տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակը։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։

Էմմա Չոբանյան