Հիմքեր կան մտահոգվելու, որ ԼՂ-ին հայկական մշակութային ժառանգության ոչնչացում է սպառնում․ CHW-ի հետաքննությունը

Լուրեր

11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
Բոլորը

Caucasus Heritage Watch (CHW)՝ «Կովկասյան ժառանգության մոնիթորինգ» հարթակը հրապարակել է հետազոտություն, որում ներկայացվել են մեկ տարի տևած հետաքննության արդյունքները։ Հետաքննության ընթացքում Caucasus Heritage Watch-ն օգտագործել է բարձր լուծաչափով արբանյակային պատկերներ՝ փաստաթղթավորելու Նախիջևանի հայկական մշակութային ժառանգության վայրերի ճակատագիրը:

Կազմակերպությունը պարզել է, որ միջնադարյան և վաղ ժամանակակից 108 հայկական վանքերը, եկեղեցիները և գերեզմանատներն ամբողջությամբ ավերվել են  1997-2011 թվականների ընթացքում:

Նշվում է, որ սա հայկական մշակութային ժառանգության վայրերի 98%-ն է, որոնք կազմակերպությունը կարողացել է գտնել և գնահատել։ Այս բացահայտումները վերջնական ապացույցներ են ներկայացրել այն մասին, որ մշակութային ժառանգության լուռ և համակարգված բնաջնջումը եղել է Ադրբեջանի ներքին էթնիկ քաղաքականության առանձնահատկությունը:

Ուսումնասիրության մեջ նշվում է, որ իզուր չէ մտավախությունը, որ Լեռնային Ղարաբաղում նույնպես մշակութային օբյեկտներ են ոչնչացվելու։ Արդեն փաստագրված է 6 ավերածություն, 7 վնաս և 17 հնարավոր սպառնալիք միայն 2020 թվականի պատերազմի սկզբից:

«Հիմքեր կան մտահոգվելու, որ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը սպառնում է նաև Լեռնային Ղարաբաղին։ CHW-ն արդեն փաստագրել է 6 հաստատված ավերածություններ, 7 հաստատված վնաս և 17 սպառնալիքի տակ գտնվող օբյեկտներ՝ 2020 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում երկրորդ պատերազմի սկսվելուց հետո»,- ասված է կազմակերպության հետազոտության մեջ։

Տաթև Ֆռանգյան