Ո՛չ կապի միջոց կար, ո՛չ՝ հրամանատար, զորքը սկսեց փախչել անտառ. պատերազմի մասնակից վկա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.04.2026 | 15:51
Մայիսի 9-ի հրադադարի որոշումը կկայացնի Պուտինը. Կրեմլ
30.04.2026 | 15:42
Եվգենի Լովչևն․ Արսեն Զախարյանը կոտրեց իր ֆուտբոլային կարիերան հանուն արտասահման տեղափոխվելու
30.04.2026 | 15:35
Ռուսական Storm-1516-ը շուրջ 25 անգամ անդրադարձել է ՀՀ-ին ու Փաշինյանին. Bloomberg-ը՝ ՌԴ-ի ապատեղեկատվական արշավի մասին
30.04.2026 | 15:28
Էրդողանը հրավիրվել է Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը. մասնակցությունը պարզ կդառնա առաջիկա օրերին. BBC
30.04.2026 | 15:20
ԱՄՆ-ը ցանկանում է առաջին անգամ տեղակայել իր նորագույն գերձայնային Dark Eagle հրթիռները՝ Իրանին հնարավոր հարվածի համար
30.04.2026 | 15:10
ՀՀ-ն հետընթաց է ապրել մամուլի ազատության ինդեքսում // Փաշինյանը՝ գերիների վերադարձի մասին․ ԼՈՒՐԵՐ
30.04.2026 | 15:04
Հայկ Կոնջորյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ
30.04.2026 | 14:56
Ռուսաստանն արգելափակել է ավելի քան 1 միլիոն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը
30.04.2026 | 14:53
Արտահերթ նիստ՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում
30.04.2026 | 14:49
ԱՄՆ փոխդեսպանը AmCham-ի ժողովում կարևորել է հայ-ամերիկյան տնտեսական կապերի խորացումն ու ներդրումային աճը
30.04.2026 | 14:38
Հայ թենիսիստները հավաքի են մասնակցում Չեխիայում
30.04.2026 | 14:26
Իրանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ծովային շրջափակումը «դատապարտված է ձախողման»
30.04.2026 | 14:18
Էլինա Ավանեսյանը չի ներկայացել մրցախաղին
30.04.2026 | 14:10
Մինչև սահմանը չեն հատել, նման բան ասելը լուրջ չէ. Փաշինյանը` գերիների վերադարձի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 14:02
Զելենսկին արձագանքել է Պուտինի՝ մայիսի 9-ի հրադադարի առաջարկին
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է 44-օրյա պատերազմի ընթացքում մարտական անգործություն դրևորելու և մարտական դիրքն ինքնակամ լքելու համար մեղադրվող գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստը:

Վահանյանը, ըստ մեղադրանքի, 2020 թվականի հոկտեմբերի 10-ին Հադրութ բնակավայրի Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ինքնակամ լքել է մարտադաշտը՝ իր հետ տանելով նաև վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը, ինչի հետևանքով զինծառայողների մի մասը զոհվել է, մի մասը գերեվարվել, մյուսների գտնվելու վայրը անհայտ է:

«Սեպտեմբերի 25-ին զորամասում տագնապ եղավ, հետո չեղյալ համարեցին։ Հոկտեմբերի 27-ին առավոտյան վերկացից հետո ԱԹՍ-ն ընկավ զենք-զինամթերքի պահեստի վրա, տագնապ եղավ, բարձրացանք դիրքեր, Չռիկներ կոչվող անտառային տարածք, այնտեղ մնացինք  մոտ 7-8 օր, դրանից հետո հասկացանք, որ շրջափակման մեջ ենք ընկնում, հետնահանջ արեցինք դեպի Հադրութ… Ջաբրայիլից հետնահանջի ժամանակ հանդիպեցինք մեր զորամասի հրամանատարի  տեղակալին, նա ասաց, որ հանգիստ կարող ենք գնալ մեր դիրքերը, ու որ էլի զորք է գալու, մենք հրաժարվեցինք, դրանից հետո չգիտեմ ինչ անտառ տարան մեզ Հադրութի մոտ, որից հետո «Կամազներով» գնացել ենք Արալեռի զորամաս։ Մի գիշեր մնալուց հետո էլի ոտքով հետ ենք գնացել Հադրութ․․․ Հադրութի դպրոցում մի քանի օր մնացել ենք․․․ Հետո իմացել եմ, որ առաջին ու երկրորդ գումարտակները բարձրացել էին սար, լսել եմ, որ գիշերը տղերքը «բոյ»-ի մեջ են եղել ու մեծ կորուստներ ենք ունեցել։

Հոկտեմբերի 9-ին 11․30-ի կողմերը Խուռհատ սարի վրա կռիվը սկսեց, մենք սարի վրայից կրակում էինք ներքև․․․ Հետո սարից սկսեցինք իջնել, մի քանի վիրավորների իջեցրինք սարից, «Կամազի» մեջ դրեցինք, հետո լսել եմ, որ այդ մեքենան շուռ է եկել ճամփին, տեղ չի հասել․․․

Հետո խուճապ առաջացավ․ ո՛չ կապի միջոց կար, ո՛չ հրամանատար կար, զորքը սկսեց փախչել անտառ՝ տարբեր ուղղություններով․․․ Չգիտեմ ոնց ստացվեց՝ իջանք սարից 6 հոգով, հետո նստել ենք ՊՆ համարներով «Ուրալ», մի քանի կիլոմետր հետո մեզ իջեցրին, ասին՝ հեսա ձեր ավտոները, Ղարաբաղի ՊԲ համարներով «ՈւԱԶ» կար, չկարողացանք քշել, մնացինք կանգնած, չգիտեինք ուր գնանք, ինչ անենք, սկսեցինք իջնել դեպի քաղաք։ Բջջայինով զանգեցինք վաշտի հրամանատարին, թե որ ուղղությամբ գնանք մեր դիրք։ Անտառներով, գյուղերով գնում էինք դեպի Հադրութ․․․

Հայերեն խոսակցություն լսեցինք․․․ Պարզվեց Բալահովիտի խաղաղապահ գումարտակն է, մնացինք նրանց հետ։ Հոկտեմբերի 11-ին իրենց հետ Գրանդ քենդիի պաղպաղակի ավտոներով դուրս ենք եկել այնտեղից, գնացել Ազոխ գյուղ․․․ Հետո Քերթ գյուղ․․․

ԱԹՍ-ներ էին ընկնում․․․ Վիրավորներին չէինք կարողանում հանել․․․ 500 հոգանոց գումարտակից 40 հոգի էինք մնացել․․․ Գնացել ենք Ճարտար, մինչև պատերազմի վերջը մնացել ենք այնտեղ»- պատմեց պատերազմի մասնակից վկա Արամայիս Սարիբեկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։