Արցախի պետնախարարի մոտ քննարկվել է բարձրագույն կրթության համակարգի ուսման վարձերի փոխհատուցման ծրագիրը

Լուրեր

18.07.2026 | 18:39
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ հարվածից հետո շուրջ 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի
18.07.2026 | 18:32
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին Մոսկվայի և Տամբովի մարզերում․ կան զոհեր և տասնյակ վիրավորներ
18.07.2026 | 18:18
Զելենսկին դիտարկում է Սիրսկիի պաշտոնանկությունը
18.07.2026 | 18:00
«Ֆուռերի մեջ բեռնված ձուկը փչանում է, ի՞նչ անենք»․ ՌԴ-ի սահմանափակումներն ու ԵՄ-ի ընձեռած հնարավորությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 17:32
Սիսիանի «Զանգեր» հատվածում 13,4 կմ ճանապարհ է նորոգվում
18.07.2026 | 17:18
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18.07.2026 | 17:02
Կոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-ի
18.07.2026 | 16:50
Ուժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումը
18.07.2026 | 16:19
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
18.07.2026 | 16:01
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է․ հյուրերի մի մասը սննդային թունավորում է ստացել Ազգային տոնի ընդունելությանը
18.07.2026 | 15:40
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ ՔԿ
18.07.2026 | 15:28
RAF․ Արսեն Հարությունյանը և Արման Ծառուկյանը հանդիպել են առաջիկա մրցակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 15:10
Factor TV-ի լրագրողն արժանացել է Երևանի մամուլի ակումբի էթիկական լրագրության մրցանակին
18.07.2026 | 15:00
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.57%-ով և կազմել 4012.70 դոլար
18.07.2026 | 14:52
Google-ն AI-ի օգնությամբ վերստեղծել է Պելեի կարիերայի ամենագեղեցիկ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 8-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն բարձրագույն կրթության համակարգի ուսման վարձերի փոխհատուցման ծրագրի շուրջ՝ մասնակցությամբ ԿԳՄՍ նախարարության պաշտոնյաների, ԱԺ պատգամավորների, բուհերի և միջին մասնագիտական հաստատությունների ղեկավարների․ տեղեկացնում են ԱՀ պետնախարարի գրասենյակից։

«Հանրապետության նախագահի ծրագրի հիման վրա, ինչպես նաև 2020թ. հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված՝ արդեն 2 տարի է, ինչ գրեթե բոլոր ուսանողները ուսման վարձի փոխհատուցում են ստանում կառավարության կողմից: Այժմ մենք խնդիր ունենք 2022-23 ուստարվա փոխհատուցումների տրամադրման կարգը հաստատելու՝ հաշվի առնելով նախընթաց շրջանի փորձը: Մենք պետք է անվճար կրթության այս մեխանիզմով ապահովենք թե՛ Նախագահի ծրագրի իրականացումը, թե՛ կրթության որակի խթանումը և թե՛ սոցիալական երաշխիքների կիրառումը»,- նշել է պետական նախարարը:

Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ համապատասխան նախագիծը գրավոր ուղարկվել է բուհեր, միջին մասնագիտական հաստատություններ և բոլոր շահագրգիռ դերակատարներին, իսկ քննարկումն էլ թույլ կտա ունենալ առավել կատարելագործված փաստաթուղթ:

Մանրակրկիտ քննարկման արդյունքում մի շարք բարելավումներ են կատարվել նախագծում, որոնք կամփոփվեն լիազոր մարմնում և կներկայացվեն կառավարության հաստատմանը: