Կանզասի ամենաբարձր շենքը սեպտեմբերի 7-ից 8-ը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
Կանզասի ամենաբարձր շենքը սեպտեմբերի 7-ից 8-ը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով. այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է, իսկ Կանզասի նահանգապետի հռչակագրով սեպտեմբերի 7-ը հայտարարվել էր Հայաստան-Կանզաս գործընկերության օր։