Էրդողանը դժգոհել է, որ Հունաստանը Թուրքիայի սպառնալիքների պատճառով դիմել է ՄԱԿ-ին, ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին

Լուրեր

05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բալկանյան երկրներից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում կրկին անդրադարձել է Հունաստանին և սպառնալիքներ հնչեցրել։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Էրդողանը նշել է, որ Հունաստանի կողմից «խախտումներ են կատարվել Էգեյան ծովում, ոտնձգություններ կան թուրքական ինքնաթիռների նկատմամբ», որոնցից մի քանիսը ՆԱՏՕ-ի առաքելություններ են կատարել, կան ներխուժող գործողություններ՝ ընդհուպ մինչև C-300 համակարգերով։

«Երբևէ որևէ բան լսե՞լ եք Հունաստանի С-300-ների մասին նրանցից, որոնք խոսում էին մեր С-400-ի միջադեպի մասին: C-300-ները նույնպես ռուսական են։ Ձայն չկա։ Նրանք շարունակում են կղզիները ռազմականացնել մեր քթի տակ։ Միաժամանակ, իհարկե, կա բազաների ստեղծում։ Ամերիկան ​​է առաջնորդում սա»,- հայտարարել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ եթե ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում հնարավորություն լինի հանդիպել ԱՄՆ նախագահին, այդ քայլերը քննարկվելու են։

Էրդողանը նաև դժգոհել է, որ Հունաստանն իր գործընկերներին Թուրքիայի սպառնալիքների շուրջ բողոքներ է ներկայացրել։

«Անմիջապես Թուրքիայի հետ խոսելու փոխարեն՝ նրանք գրեթե սպառնալիքի մեխանիզմներ են կիրառում՝ անընդհատ բողոքելով մեզանից ՄԱԿ-ում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Եվրամիությունում և նույնիսկ ՆԱՏՕ-ում, որի ամենաուժեղ անդամներից ենք: Իհարկե, դա հաճելի չէ։ Ինչ լեզու էլ նրանք հասկանան, փակագծերը կբացենք ու կխոսենք այդ լեզվով»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Հիշեցնենք, որ Հունաստանի կառավարությունը դիմել էր ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի գործընկերներին, ինչպես նաև ՄԱԿ-ի ղեկավարին՝ խնդրելով դատապարտել Թուրքիայի պաշտոնյաների ավելի ու ավելի ագրեսիվ հայտարարությունները և ենթադրություն հայտնել, որ ներկայիս երկկողմ լարվածությունը կարող է վերածվել երկրորդ բաց հակամարտության եվրոպական հողի վրա:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Աթենքին Թուրքիայի պատասխանը կարող է տրվել «ցանկացած գիշեր»։

Նա նաև Աթենքին կոչ էր արել հիշել պատմությունն ու դասեր քաղել Զմյուռնիայում ժամանակին տեղի ունեցածից։

«Մենք միայն մի բառ ունենք ասելու Հունաստանին՝ մի՛ մոռացեք Իզմիրը (Զմյուռնիա)»,- ասել էր Էրդողանը՝ հիշեցնելով 1922-ին տեղի ունեցած Զմյուռնիայի աղետը՝ տեղի հույն և հայ բնակչության կոտորածը թուրքական զորքերի կողմից։

Էմմա Չոբանյան