ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ՌԴ-ի հետ պարզեցված վիզային ռեժիմի համաձայնագրի կասեցմանը

Լուրեր

24.11.2026 | 17:17
Ռումինիան իր նավահանգիստներով դարպաս է դառնում դեպի ԵՄ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 17:07
Սահմանադրության նոր նախագծով բոլոր դատավորները կարող են դառնալ ժամանակավոր պաշտոնակատարներ․ Դատավորների միությունն ահազանգում է անկախության վտանգի մասին
24.11.2026 | 16:50
Փաշինյանի հետ խոսեցինք այն գերազանց տնտեսական հնարավորությունների մասին, որոնք կան մեր երկրների համար․ Ռումինիայի նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 16:43
Մոլդովան սկսել է նախապատրաստվել՝ միանալու Ռուսաստանի և Բելառուսի դեմ ԵՄ ոլորտային պատժամիջոցներին
24.11.2026 | 16:35
Միրզոյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն, վիզաների ազատականացումը և ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը
24.11.2026 | 16:26
Մտրակի 74 հարված․ Իրանում հայտնի երգչուհին պատժվել է առանց հիջաբի ելույթ ունենալու համար
24.11.2026 | 16:18
Գերմանիան կդառնա առաջին երկիրը, որը հասանելիություն կստանա ուկրաինական DELTA մարտական համակարգին
24.11.2026 | 16:10
Աշխարհի առաջին ռակետը հակառեկորդ է սահմանել
24.11.2026 | 16:02
Պենտագոնը ձգձգում է Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների մատակարարումները․ FT
24.11.2026 | 15:53
Մրցակիցներին դուրս մղելու նպատակով անիրատեսական ցածր գներ են առաջարկվել․ երկու ընկերություն տուգանվել է 29,8 մլն դրամով
24.11.2026 | 15:45
«Զանգեզուրի միջանցքը նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և թյուրքական աշխարհի կապերի համար»․ Էրդողան
24.11.2026 | 15:45
Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով.  Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում
24.11.2026 | 15:36
Եղած հնարավոր տարբերակների մեջ TRIPP-ը լավագույնն է․ Դավիթ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 15:34
Երևանում բազմաբնակարան շենքեր կառուցած ընկերության տնօրենից պետության օգտին կբռնագանձվի 1,27 մլրդ դրամ․ թաքցվել է իրական շրջանառությունը
24.11.2026 | 15:26
«Պատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրությունում»․ Սերդար Քըլըչը՝ նախագծի հրապարակման մասին
Բոլորը

ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ՌԴ-ի և միության միջև պարզեցված վիզային ռեժիմի համաձայնագրի ամբողջական կասեցմանը, գրում է Ինտերֆաքսը։

Ռուսաստանցիների համար ավելանում է վիզայի վճարը և դրա ձևակերպման տևողությունը։

«Այսօր Խորհուրդը հաստատել է որոշումը՝ ամբողջապես դադարեցնել ԵՄ-ի և ՌԴ-ի միջև պարզեցված վիզային ռեժիմի համաձայնագիրը։ Հետևաբար, ՌԴ քաղաքացիների վրա տարածվելու են վիզային օրենսգրքի ընդհանուր կանոնները»,- ասվում է հայտարարության մեջ։

Համաձայնագրի կասեցումը Ռուսաստանի քաղաքացիների համար կբերի մուտքի արտոնագրի վճարի ավելացման՝ 35 եվրոյից մինչև 80 եվրոյի, վիզայի տրամադրման համար լրացուցիչ փաստաթղթերի տրամադրման անհրաժեշտության, վիզայի տրամադրման ժամանակի ավելացման, ինչպես նաև ավելի խիստ կանոնների պահպանման։

Էմմա Չոբանյան