Հակակոռուպցիոն կոմիտեն ձեռնաշղթաներ չունի․ ծառայողներն այսուհետ կկարողանան զենք կիրառել

Լուրեր

19.04.2026 | 23:45
Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
19.04.2026 | 22:28
Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին պատվիրակություն ուղարկել․ Tasnim
19.04.2026 | 21:12
Երևան-Գյումրի ավտոերթին մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
19.04.2026 | 20:30
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
19.04.2026 | 20:00
«Վանդալիզմ»-ի ու «ամեն ինչ նորմալ է»-ի միջև. ի՞նչ կատարվեց Ծիծեռնակաբերդում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 19:07
Վիզաների ազատականացումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթաց է․ ՆԳ նախարար
19.04.2026 | 18:15
Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
19.04.2026 | 17:41
Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանը, կկառուցվի նորը
19.04.2026 | 17:17
Ռուսաստանի դատարանները սկսել են սոցիալական ցանցերում «666» թվի օգտագործումը դիտարկել որպես սատանիզմի քարոզչություն
19.04.2026 | 16:57
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատել է թեկնածուների առաջին երեսուն անունները
19.04.2026 | 16:19
Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից
19.04.2026 | 15:55
Պեզեշքիանը քննադատել է Թրամփին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նրա պահանջների համար
19.04.2026 | 15:20
Լատվիան և Լիտվան թույլ չեն տա Ֆիցոյին օգտագործել իրենց օդային տարածքը՝ Մոսկվա թռչելու ու շքերթին մասնակցելու համար
19.04.2026 | 15:05
Վաղը Երևանում սպասվում է ինտենսիվ անձրև
19.04.2026 | 14:45
Մալխաս Ամոյանը` Եվրոպայի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ, Արմեն Բաբալարյանը` լավագույն մարզիչ
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարարությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կառարելու մասին օրենքի նախագիծը։

Նախագծով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքում նախատեսվում է ամրագրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների զենքի կիրառման, օգտագործման պայմանները և կարգը:

«Զենքի, ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կիրառման թույլտվություն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին․ որքանո՞վ է օրինաչափ» թեմայով այսօր հրավիրված քննարկման ժամանակ Հակակոռուպցիոն կոմիտեի Իրավական ապահովման վարչության պետ Էմմա Ավագյանը պարզաբանեց․ «Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներն ունեն զենք կրելու իրավունք, սակայն առկա է օրենսդրական բաց։ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներն ունեն հաշվեցուցակային ծառայողական զենք կրելու, նաև օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք, «Զենքի մասին օրենքն» ուսումնասիրելով՝ պարզ է դառում, որ օպերատիվ ծառայողական միջոցառում իրականացնելիս հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները կարող են մարտական  զենք կրել։ «Զենքի մասին օրենքի նախագիծ է շրջանառվում, որով հակակոռուպցիոն կոմիտեն դառնալու է ռազմականացված կառույց։ Փաստացի օրենսդիրը հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին զենք կրելու իրավունք է տվել, սակայն չկան օրենսդրական կարգավորումներ, թե որ դեպքերում կարող են կիրառել։

Մեր նախագիծն ուղղված է այդ կարգավորումները սահմանելուն և սահմանափակումները հստակեցնելուն։ Օրինակ՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ձեռնաշղթաներ չունի, բայց լինելով օպերատիվ ծառայողական միջոցառում իրականացնող կառույց, պետք է ունենա ձեռնաշղթաներ և այլ հատուկ միջոցներ կիրառելու իրավունք»։

Մանրամասները՝ տեսանյութում։