Արցախի ՄԻՊ-ը մասնակցել է Եվրոպական խորհրդարանում անցկացված «2020թ․ պատերազմը և մարդու իրավունքներն Արցախում» խորագրով խորհրդաժողովին

Լուրեր

27.02.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
27.02.2026 | 23:15
Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը թույլ է տվել իր աշխատակիցներին լքել երկիրը` Իրանին հնարավոր հարվածի ֆոնին
27.02.2026 | 23:01
Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանատունն արձագանքել է բրիտանական խորհրդարանում անցկացված Արցախի վերաբերյալ քննարկմանը
27.02.2026 | 22:47
Ադրբեջանում սոցիալական ցանցեր մուտքի տարիքային սահմանափակում կմտցվի 
27.02.2026 | 22:32
Զինվորին սպանել է ծառայակիցը. խաղաղ պայմաններում նոր մահ՝ Պապիկյանի «աննախադեպ» հայտարարությունից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.02.2026 | 22:20
Netflix-ը հրաժարվել է Warner Bros.-ը գնելու մտքից. այն ձեռք կբերի Paramount-ը
27.02.2026 | 22:07
Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության պաշտոնական բացման արարողությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.02.2026 | 21:56
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.02.2026 | 21:42
iPhone-ն ու iPad-ը հասանելիություն են ստացել ՆԱՏՕ-ի գաղտնի տվյալներին
27.02.2026 | 21:28
Հասանելի անհատներին և բիզնեսներին` անկախ գտնվելու վայրից
27.02.2026 | 21:14
ՌԴ 11 շրջաններում հայտարարվել է հրթիռային վտանգի ռեժիմ. Չուվաշիայում խոցվել են ուկրաինական «Ֆլամինգո» հրթիռներ
27.02.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ընդդիմությունը կհաջողի՞ իշխանափոխության ծրագիրը՝ «Գյումրի-2» սցենարով
27.02.2026 | 20:44
Պակիստանը հայտարարում է՝ իր օդային հարվածների հետևանքով զոհվել է 274 թալիբ, ըստ Թալիբանի 13 զոհ կա
27.02.2026 | 20:30
Ինչ է ակնարկում Փաշինյանից հեռացող Աննա Հակոբյանը. բաժանում՝ ընտրություններից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.02.2026 | 20:23
Բոլորիդ մաղթում եմ դիպուկ հրաձգություն. Փաշինյանը՝ ԵԱ մեծահասակների առաջնության բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մասնակցել է Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Փիթր Վան Դալենի նախաձեռնությամբ և Հայ դատի Եվրոպայի գրասենյակի համակազմակերպմամբ Եվրոպական Խորհրդարանում անցկացված «2020թ․ պատերազմը և մարդու իրավունքներն Արցախում» խորագրով խորհրդաժողովին․ տեղեկացնում են ԱՀ ՄԻՊ աշխատակազմից։

«Խորհրդաժողովի ընթացքում հիմնական բանախոսությամբ հանդես են եկել ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասներ է ներկայացրել 44֊օրա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների լայնածավալ խախտումների վերաբերյալ՝ նշելով, որ կատարած հանցագործությունների համար Ադրբեջանն այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել և այդ անպատժելիությունն է, որ կանաչ լույս է վառում Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների շարունակական, համակարգային և լայնածավալ խախտումների համար։

Պաշտպանը ներկայացրել է հրադադարի հաստատմանը հաջորդած 22 ամիսների ընթացքում արձանագրված ադրբեջանական հանցավոր գործողությունները, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների հետևանքով Արցախում ամենատարրական՝ կյանքի իրավունքի ապահովման սպառնալիքները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի օգտագործումը որպես գործիք՝ իր անօրինական պահանջների իրականացման համար։ Գեղամ Ստեփանյանը ընդգծել է, որ ադրբեջանական այս քաղաքականությունը հիմնված է հայերի նկատմամբ էթնիկ ատելության վրա և նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկելու ու հայաթափելու Արցախը։

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ հակամարտությունը կարող է կարգավորվել Արցախի կարգավիճակի վերջնական որոշմամբ՝ հիմնված Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության իրավունքի վրա։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կարող է միայն որոշվել իր ժողովրդի կողմից, փաստ, որը արձանագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված սկզբունքներում։ Հայտարարելով, որ հակամարտությունը կարգավորված է կամ հրաժարվելով կարգավիճակի շուրջ բանակցություններից՝ Ադրբեջանը փորձում է բացառել հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հնարավորությունը։ Նման պայմաններում միջազգային հանրությունը պետք է հանդես գա ոչ թե որպես միջնորդ, այլ որպես Արցախի ժողովրդի իրավունքների և ազատությունների՝ այդ թվում ինքնորոշման իրավունքի երաշխավոր։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների, դատարանի կողմից կայացված վճիռների և դեռևս քննվող գործերի ընթացի վերաբերյալ։

Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, անդրադառնալով իր հայրենիքում՝ Արցախում, անվտանգ ապրելու հայերի իրավունքին, նշել է, որ Եվրոպական խորհրդարանն արդեն իր հրատապ բանաձևով դատապարտել է Ադրբեջանում պետական մակարդակով հովանովորվող հայատյացության քաղաքականությունը, որն ինքնին այն փաստի ճանաչումն է, որ Արցախի ժողովրդի գոյությունը Ադրբեջանի տիրապետության տակ անհնարին է։

Եվրոպական խորհրդարանի՝ միջոցառմանը ներկա մի խումբ պատգամավորներ վերահաստատել են Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը օժանդակելու իրենց պատրաստակամությունը, իսկ ՄԻՊ֊ը կոչ է արել առավել ակտիվ և հասցեական գործողություններով ու հայտարարություններով միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ դադարեցնելու շարունակվող էթնիկ զտման քաղաքականությունն ու պարբերաբար կրկնող ագրեսիաները։

Բելգիայի Թագավորություն և Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում սեպտեբերի 7-8-ին Պաշտպանը հանդիպումներ է ունեցել քաղաքական գործիչների, փորձագետների ու իրավապաշտպանների և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ»,- ասված է հաղորդագրությունում։