ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում

Լուրեր

06.11.2026 | 10:29
Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ է մտնում Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը
06.11.2026 | 10:21
Սյունիքի «Սատանի կամուրջ» հատվածում երկու բեռնատար փակել են ճանապարհը․ երթևեկությունը վերականգնվել է
06.11.2026 | 10:10
Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում․ մոտ 1,6 մլն մասնակից, 448 ձերբակալված և 53 վիրավոր ոստիկան
06.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 09:55
Եվրոպա լիգա. «Միլանի» երրորդ պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
06.11.2026 | 09:50
Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին
06.11.2026 | 09:45
Գետահովիտի նախկին համայնքապետարանի շենքի վարձակալության գործով քրեական հետապնդում է հարուցվել․ Դատախազությունը դիմել է դատարան
06.11.2026 | 09:32
«Ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ Եվրոպան»․ Թրամփը Պուտինի բանագնացի հետ հանդիպումից հետո «մեծ համաձայնագիր» է խոստանում
06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
Բոլորը

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության հերթական փաթեթի տրամադրման մասին։ Նա համապատասխան հայտարարությունը կանի հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 8-ին, ասել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քոուլը։ Այս մասին հայտնում է C-SPAN-ը։
«Defense News» շաբաթաթերթի կողմից կազմակերպված ամենամյա համաժողովում ԱՄՆ պաշտպանության փոխնախարարին հարցրել են՝ արդյոք ԱՄՆ-ը կհայտարարի՞ ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որին նա դրական է պատասխանել:
«Այո, կարծում եմ նախարար Օսթինը կհայտարարի այդ մասին», – պատասխանել է Քոլը։

Պաշտոնյայի խոսքով՝ Օսթինը հայտարարությունը կանի Գերմանիայում՝ Ռամշտայնի ձևաչափով Ուկրաինայի ռազմական աջակցության համակարգող խմբի նիստում։ Նա հավելել է, որ փաթեթը, մասնավորապես, կներառի լրացուցիչ զինամթերք HIMARS բազմակի հրթիռային համակարգերի համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Լիտվայից 105 մմ տրամաչափի հաուբիցներ են ուղարկվել Ուկրաինա։ Լիտվայի պաշտպանության նախարարությունը նշել է, որ Ուկրաինային սպառազինությունների շարունակական մատակարարումներ են անհրաժեշտ, ուստի «չի կարելի դադար տալ»։

Տաթև Ֆռանգյան