ԱՄՆ-ն արձագանքել է Հունաստանի հասցեին Էրդողանի հնչեցրած սպառնալիքներին

Լուրեր

05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
Բոլորը

ԱՄՆ-ն արձագանքել է Հունաստանի հասցեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած սպառնալիքներին, գրում է Greek City Times-ը։

Մասնավորապես, ԱՄՆ-ն «ոչ օգտակար» է անվանել Էրդողանի նախազգուշացումները Հունաստանին ծովային վեճերի վերաբերյալ և հորդորել ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցներին՝ դիվանագիտական ճանապարհով կարգավորել տարաձայնությունները:

«Այն ժամանակ, երբ Ռուսաստանը կրկին ներխուժել է ինքնիշխան եվրոպական պետություն, հայտարարությունները, որ կարող են բարձրացնել լարվածությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև, ոչ օգտակար են։ ԱՄՆ-ը շարունակում է խրախուսել ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին միասին աշխատել՝ տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու և տարաձայնությունները դիվանագիտական ճանապարհով լուծելու համար»,- ասել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակը։

Հավելենք, որ Էրդողանը նախօրեին կրկին սպառնացել էր Հունաստանին․

«Հունաստանը կզղիներում ռազմաբազաներ է տեղակայել։ Եթե ​​Թուրքիայի հասցեին սպառնալիքները շարունակվեն, ապա Անկարայի համբերությունը կարող է հատել։ Իմ զգուշացումները Հունաստանին ինչ-որ մտացածին հայտարարություններ չեն։ Թուրքիայի պատասխանը կարող է հետևել ցանկացած պահի, ցանկացած գիշեր»,- ասել էր նա։

Օրերս էլ  Էրդողանն Աթենքին կոչ էր արել հիշել պատմությունն ու դասեր քաղել Իզմիրում ժամնակին տեղի ունեցածից։

«Մենք միայն մի բառ ունենք ասելու Հունաստանին՝ մի՛ մոռացեք Իզմիրը (Զմյուռնիան)»,- ասել էր Էրդողանը՝ հիշեցնելով 1922-ին տեղի ունեցած Զմյուռնիայի աղետը՝ տեղի հույն և հայ բնակչության կոտորածը թուրքական զորքերի կողմից։

Էմմա Չոբանյան