Պուտինը կարող է փորձել խաղալ Զապորոժիեի ԱԷԿ-ում ստեղծված իրավիճակի հետ․ ISW

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) նոր զեկույցը հիմնականում նվիրված է ռուսների կողմից գրավված Զապորոժիեի ատոմակայանում ստեղծված վտանգավոր իրավիճակի մասին ՄԱԳԱՏԷ-ի զեկույցին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ինստիտուտի վերլուծաբանները մատնանշում են այն նուրբ քաղաքական և իրավական իրավիճակը, որում հայտնվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարոդ է փորձել օգտագործել սեփական գործողությունների պատճառով առաջացած վտանգները և ստիպել ՄԱԳԱՏԷ-ին և միջազգային հանրությանը՝ դե ֆակտո ճանաչել Ռուսաստանի իրավունքը՝ մասնակցել  Զապորոժիեի ԱԷԿ-ի կառավարմանը»,- ասվում է զեկույցում։

Զեկույցի հեղինակները նշում են, որ Ուկրաինան իրավաբանորեն մնում է ատոմակայանի լիիրավ սեփականատերն ու օպերատորը, սակայն ՄԱԳԱՏԷ-ն ստիպված է համագործակցել Ռուսաստանի հետ, ինչը ենթադրում է փաստացի իրադրության լռելյայն ճանաչում, որում կայանը վերահսկվում է Ռուսաստանի կողմից։

Ինստիտուտի վերլուծաբանների կարծիքով՝ Ռուսաստանը կարող է փորձել այդ ճանաչումը ներկայացնել որպես Ուկրաինայի գրավված տարածքների նկատմամբ իր իրավունքների փաստացի ճանաչում։

«Պուտինը կարող է փորձել օգտագործել իր կողմից ԱԷԿ-ում ստեղծված հանգմանքները՝ ստեղծելու զուգահեռ միջազգային մեխանիզմներ ու ճնշելու Ուկրաինայի ինքնիշխան իրավունքը»,- նշվում է զեկույցում։

Էմմա Չոբանյան