Մոսկվան հայտնել է, որ Ադրբեջանը պարբերաբար դիմում է ՌԴ-ին զենքի մատակարարումների հարցով

Լուրեր

05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել՝ այդ թվում ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
Բոլորը

Ադրբեջանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը զարգանում է բազմաթիվ ոլորտներում։ Բաքուն պարբերաբար դիմում է Մոսկվային զինատեսակների մատակարարման հարցով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են  ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության մամուլի ծառայությունից՝ Բաքվում անցկացվող ADEX 2022 միջազգային պաշտպանական ցուցահանդեսի շրջանակում։

«Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը զարգանում է բազմաթիվ ուղղություններով։ Բաքվի կարիքներին համապատասխան՝ պարբերաբար դիմումներ են ստացվում»,- ասել են մամուլի ծառայությունից։

Նշվել է նաև, որ ներկայում ռազմածովային տեխնիկան բանակցությունների օրակարգում չէ, սակայն Ռուսաստանն «այդ ոլորտում գործընկերներին առաջարկելու բան ունի»։

Հիշեցնենք, որ Բաքվում սեպտեմբերի 6-8-ն անցկացվում է ADEX 2022 պաշտպանական IV միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում են 208 ընկերություններ, այդ թվում՝ Թուրքիայից, Բուլղարիայից, Իտալիայից, Չինաստանից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից և առաջին անգամ՝ Հորդանանից։ Ռուսաստանը ևս մասնակցում է ցուցահանդեսին։ Նախատեսվում է  շուրջ 500 միավոր տեխնիկա ցուցադրել։

Էմմա Չոբանյան