Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Քաղաքականություն
05.09.2022 | 20:58Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-9-ն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Կառավարության տեղեկացմամբ՝ Փաշինյանը Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին, որը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ:
Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը: