Շիրակի մարզի 8 դպրոց առաջին դասարան չունի

Լուրեր

26.08.2026 | 13:10
Ինչ խնդիրներ են արձանագրվել 2025 թ․ ամառային և ձմեռային զորակոչերի ընթացքում․ ՀՔԱՎ-ի զեկույցը
26.08.2026 | 13:00
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
26.08.2026 | 12:51
Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցը ժամանակավորապես վերաբացելու շուրջ
26.08.2026 | 12:45
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
26.08.2026 | 12:40
Պակիստանում ծննդատանը հրդեհի հետևանքով առնվազն 14 նորածին է մահացել
26.08.2026 | 12:38
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանին հանձնել են նրան ձերբակալելու նոր որոշում
26.08.2026 | 12:32
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ
26.08.2026 | 12:30
Ռահիմ Սթերլինգին սպառնում է երկու տարվա ազատազրկում
26.08.2026 | 12:21
Իրինա Յոլյանին «Ուժեղ Հայաստան»-ն առաջադրեց ԱԺ ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
26.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանի որդին կալանավորվեց // Նոր հայցադիմում Գագիկ Ծառուկյանի գույքերի հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 12:06
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց
26.08.2026 | 12:00
Անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ոգուն. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 11:49
ԿՀՎ տնօրենը Մոսկվա էր ժամանել «հատուկ ծառայությունների միջև շփումների» համար. Պեսկով
26.08.2026 | 11:40
US Open. Սերենա Ուիլյամսն ու Կառլոս Ալկարասը պարտվել են 1/4 եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շիրակի մարզում, նախնական տվյալներով, այս ուսումնական տարում առաջին դասարանցիների թիվը 2978 է։ Մարզի մի քանի բնակավայրերում, սակայն, առաջին զանգ չի հնչել․ առաջին դասարանցիներ չունեն Անի կայարանի, Լեռնուտի, Գտաշենի, Շաղիկի, Սարագյուղի , Զարիշատի, Կաքավասարի, Ծաղկուտի դպրոցները, Factor.am-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Մարզի 18 դպրոցներում առաջին դասարանցիների թիվը չի գերազանցում 3-ը։ Ալվարը, Աղվորիկը, Հովիտը, Արտենիսը, Ջրաձորը, Ձորաշենը ընդամենը մեկակական նոր աշակերտ ունեն, Կրաշենը, Փոքրաշենը, Սիզավետը, Թավշուտը, Ջաջուռ կայարանը, Զորակերտը, Հողմիկը՝ երկուական, Նոր Ախուրյանը, Կարմրավանը, Ղարիբջանյանը, Հայկասարը, Հովտունը՝ երեքական։

Շիրակի մարզից բուհերի ընդունելությանը հայտագրվել է 1128 դիմորդ, ընդունվել՝ 833-ը /78,3%/, որոնցից 213-ը /18,7%/՝ առաջին անվճար հայտով։
Շիրակցի դիմորդների գերակշիռ մասը դիմել է Շիրակի պետական համալսարան՝ 271 դիմորդ է հայտագրվել, ԵՊՀ-ում հայտագրվել է 166-ը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսանի Գյումրու մասնաճյուղում՝ 154-ը, Երևանի պետական բժշկական համալսարանում՝ 100-ը, ՀԱՊՀ-ում (Գյումրի)՝ 73-ը։

Շիրակի մարզի դիմորդների շրջանում ամենապահանջված մասնագիտությունների տասնյակում առաջինը բուժական գործն է, այնուհետև՝ ֆինանսներ, կառավարում, ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ, հոգեբանություն, շուկայագիտություն, անգլերեն լեզու և գրականություն, ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, հաշվապահական հաշվառում և հարկում, սերվիս։

Ըստ Շիրակի մարզպետարանից ստացված տվյալների, շիրակցի դիմորդները ամենաբարձր միավորներ ստացել են անգլերենից․ 88 դիմորդ ստացել է 18-20 միավոր։ Երկրորդ ամենաբարձր ցուցանիշը հայոց լեզվից է․ 57 դիմորդ ստացել է 18-20 միավոր, մաթեմատիկա առարկայից էլ 18-20 միավոր վաստակել է 40 դիմորդ։
Այս երեք առարկաներից էլ քննության ամենամեծաթիվ մասնակիցները եղել են Շիրակի մարզից։

«Եթե անգլերեն լեզվից 465 դիմորդ է քննություն հանձնել, ապա դրան հակառակ շատ քիչ են եղել աշխարհագրություն և ֆրանսերեն առարկաներից քննություն հանձնելու հայտագրվածների թիվը, համապատասխանաբար՝ 11 և 6», -ասացին մարզպետարանից։

Արմիկ Մովսիսյան