Նոր կարգավորմամբ կկանխվեն անչափահասների կողմից հանցագործությունների կատարման դեպքերը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ոստիկանության մասին» օրենքում Կառավարության առաջարկած լրացումն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 5-ի նիստում:

Նախագծով անչափահաս մեղադրյալի, մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ վարչական իրավախախտում կատարած, հանցանքը կատարելու պահին քրեական պատասխանատվության համար սահմանված տարիքի չհասած, երկու կամ ավելի անգամ բնակության վայրն ինքնակամ լքած մինչեւ 16 տարեկան անչափահասների նկատմամբ Կառավարության սահմանած կարգով կիրականացվի պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառում: Այս կարգավորումը կվերաբերի նաեւ մանկավարժական խորհրդի համապատասխան որոշման հիման վրա պարտադիր ուսուցումից 120 եւ ավելի ժամ անհարգելի բացակայած, թափառաշրջիկությամբ, մուրացկանությամբ, շահումով խաղերով զբաղվող, ոգելից խմիչքներ, թմրամիջոցներ օգտագործող անչափահասներին:

Կանխարգելիչ հաշվառում կիրականացվի նաեւ այլ խմբերում ընդգրկված մի շարք անչափահասների, ինչպես նաեւ նրանց վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների նկատմամբ: Հիմնական կարգավորումները ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը նշել է, որ անչափահասներին դաստիարակելու, հաշվառելու եւ վերահսկողության տակ պահելու գործառույթը կարգավորվում է դեռեւս 1996 թ. ընդունված հրամանով, որը նորմատիվ-իրավական ակտ չէ, եւ այսօր ոլորտը կարգավորելու առումով խնդիրներ է հարուցում: Այս լրացմամբ նորմատիվ բնույթի պարտադիր վարքագծի կանոններ են սահմանվելու:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Հեղինակների առաջարկով մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է «Մասնավոր խուզարկուական գործունեության մասին» օրենքի նախագծի քննարկումը: