Ռուսաստանն Ուկրաինայի հարավում անօդաչու սարքերի հետ կապված խնդիրներ ունի. բրիտանական ռազմական հետախուզություն

Լուրեր

05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երեշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը ռազմական հետախուզության զեկույցում, վերլուծելով ուկրաինական հակահարձակումը Խերսոնի շրջանում,  ուշադրություն է հրավիրում անօդաչու սարքերի խնդրի վրա, որն ունի Ռուսաստանը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հղում անելով The Odessa Journal-ի Twitter-ի էջին՝ զեկույցի հեղինակները գրում են, որ հանգստյան օրերին Դնեպրի արևմտյան ափով ռուսական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ընդամենը 27 թռիչք է գրանցվել, այն դեպքում, երբ օոգոստոսին օրական միջինը 50 թռիչք էր գրանցվում:
Օգոստոսի 21-ին ուկրաինական ուժերը հայտնել են մեկ օրում ռուսական «Օռլան-10» մարտավարական երեք անօդաչու թռչող սարքեր խոցելու մասին։

Վերջին տարիներին ռուսական ռազմական դոկտրինն ավելի ու ավելի կարևոր դեր է հատկացրել անօդաչու թռչող սարքերին, մասնավորապես՝ հրետանային համակարգերը հայտնաբերելու և խոցելու համար: Հաշվի առնելով մարտական ​​կորուստների ծավալը՝ հավանական է, որ Ռուսաստանը փորձում է խնայել անօդաչու թռչող սարքերը, որոնց պակասը սրվել է միջազգային պատժամիջոցների հետևանքով:

 

Տաթև Ֆռանգյան