Հովիկ Աբրահամյանի և նրա հետ փոխկապակցված 12 անձանց գույքի վրա կալանք է դրվել

Լուրեր

26.08.2026 | 12:45
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափաման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
26.08.2026 | 12:40
Պակիստանում ծննդատանը հրդեհի հետևանքով առնվազն 14 նորածին է մահացել
26.08.2026 | 12:38
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանին հանձնել են նրան ձերբակալելու նոր որոշում
26.08.2026 | 12:32
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ
26.08.2026 | 12:30
Ռահիմ Սթերլինգին սպառնում է երկու տարվա ազատազրկում
26.08.2026 | 12:21
Իրինա Յոլյանին «Ուժեղ Հայաստան»-ն առաջադրեց ԱԺ ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
26.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանի որդին կալանավորվեց // Նոր հայցադիմում Գագիկ Ծառուկյանի գույքերի հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 12:06
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց
26.08.2026 | 12:00
Անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ոգուն. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 11:49
ԿՀՎ տնօրենը Մոսկվա էր ժամանել «հատուկ ծառայությունների միջև շփումների» համար. Պեսկով
26.08.2026 | 11:40
US Open. Սերենա Ուիլյամսն ու Կառլոս Ալկարասը պարտվել են 1/4 եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 11:30
ՌԴ Պետդումայի խոսնակը Հայաստանին «կոչ է արել» հրաժարվել «կեղծ քաղաքականությունից»
26.08.2026 | 11:16
Ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով․ սպասվում են անձրև, կարկուտ և ուժեղ քամի
26.08.2026 | 11:11
Նոր ուսումնական տարվա մեկնարկի շրջանակում Ոստիկանության կողմից նախատեսվող միջոցառումները. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրա հետ փոխկապակցված 12 անձանց գույքը կալանքի տակ է վերցվել. դատարանն օրեր առաջ բավարարել է ՀՀ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դիմումը: Ինչպես Factor.am-ի հետ զրույցում նշեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նախկին վարչապետն ու ընտանիքի անդամներն այսօր պետք է ներկայանային վարչություն՝ նյութերին ծանոթանալու համար։

«Հովիկ Աբրահամյանը կամ նրա հետ փոխկապակցված՝ այս գործով անցնող որևէ անձ այսօր չի ներկայացել վարչություն: Սակայն, այս հանգամանքը որևէ հավելյալ գործընթաց իրենից չի ներկայացնում, քանի որ օրենքի համաձայն՝ անձը կամ անձիք կարող են դիմում ներկայացնել և օր նշել՝ ուսումնասիրված նյութերին ծանոթանալու համար»,- նշեց Աբրահամյանը:

Հիշեցնենք՝ Մոնումենտի բարձունքում ԱԺ շենքի նմանությամբ կառուցված շքեղ առանձնատունը, որը մինչ այդ գտնվում էր կալանքի տակ, ամիսներ առաջ վաճառվեց 5 միլիոն դոլարով: Աբրահամյանների ընտանիքին պատկանող այս առանձնատունը 2018 թվականի իշխանափոխությունից հետո էր հայտնվել կալանքի տակ, քանի որ այն պաշտոնեական լիազորությունների չարաշահման գործով իրեղեն ապացույց էր համարվել: Քննության երեք տարիների ընթացքում իրավապահները ոչինչ չէին բացահայտել, իսկ 2021 թվականի նոյեմբերին Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը դիմել էր դատարան՝ պահանջելով հանել կալանքը, ինչը բավարարվել է 2022 թվականի փետրվարին: Գլխավոր դատախազությունը բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումն ու դիմել վերաքննիչ դատարան, սակայն Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը չի սպասել վերաքննիչի որոշմանն ու արգելանքը հանել է առանձնատան վրայից:

Առանձնատան վաճառքի հետ կապված հարցերին մինչ օրս հստակ պատասխան չի հնչում ինչպես Գլխավոր դատախազությունից, այնպես էլ Հակակոռուպցիոն կոմիտեից:

 

Ռոզա Վարդանյան