Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում կմասնակցի Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովին
Քաղաքականություն
04.09.2022 | 18:18ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պետությունների ղեկավարների հետ սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին։
Ինչպես տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ համաժողովին մտքեր կփոխանակվեն երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ։