Մենք վճռական ենք մեր պայքարում․ անսասան է իր պատմական հայրենիքում ապրելու, արարելու արցախցու կամքը․ ԱՀ ԱԺ նախագահի ուղերձը

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Արցախի Հանրապետության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել․ տեղեկացնում են ԱՀ ԱԺ-ից։
Ուղերձում ասվում է․

«Սիրելի´ հայրենակիցներ

Դարեր շարունակ արցախահայությունը, հենվելով իր պատմական երկարատև կենսափորձի վրա, կենաց ու մահու պայքար է մղել ՝ հանուն սեփական հայրենիքի, պետականության, ժողովրդի ազատության ու անկախության։ Այդ պայքարի բարձրակետը հանդիսացավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ծնունդը։

Շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության օրվա առթիվ։

Մեր ժողովրդի պատմության շրջադարձային այդ օրը հավաստիացում էր և΄ խորհրդային իշխանություններին, և΄ համայն քաղաքակիրթ աշխարհին, որ արցախցու՝ իր հայրենիքում ապրելու, հարատևելու կամքն անբեկանելի է, լուսավոր ապագայի կերտումը՝ անկասելի:

2020 թ.աշնանային պատերազմն իր ծանր հետևանքներով լրջագույն մարտահրավեր հանդիսացավ մեր ինքնության ու լինելիության համար:

Շուտով լրանում է արյունոտ աշնան 2 տարին: Բայց պատերազմի պատճառած վերքերն ու կորուստների մորմոքող ցավերը դեռևս թաց են ու թարմ: Չնայած անդառնալի մարդկային և տարածքային կորուստներին՝ Արցախն այսօր ապրում է, ապրում է մեր հազարավոր քաջարի զինվորների կյանքի գնով:

Խոնարհումս նրանց սուրբ հիշատակին։

Արցախի Հանրապետության առջև ծառացած հիմնախնդիրները նոր մարտահրավերներին ընդառաջ տարաբնույթ են:

Ադրբեջանը ցայսօր, խախտելով եռակողմ հայտարարության դրույթները, Արցախի նկատմամբ պարբերաբար ագրեսիվ գործողություններ է ձեռնարկում, որոնք որակվում են ինչպես հայատյացության դրսևորում, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության և կայունության խախտման և հատկապես՝ խաղաղապահ առաքելության չեզոքացման նենգ դրսևորում։

Ներկա դրությամբ առաջնահերթ խնդիրը երկրի հուսալի անվտանգության ապահովումն է, որն իրականացնում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերն ու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զորակազմը:

Մենք շարունակելու ենք մեր ջանքերը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանության, խնդրի խաղաղ և արդարացի լուծմանը հասնելու ուղղությամբ։

Սիրելի՛ արցախցիներ

Պատմության քառուղիներում մաքառած հայ ժողովրդի գոյությունն ու փրկությունը մշտապես պայմանավորված է համայն հայության համախմբվածությամբ, միակամութամբ և միասնականությամբ։

Արցախցու հոգեկերտվածքը այնպիսին չէ, որ ընկրկի դժվարությունների առջև: Մեր ազգային հպարտությունն ու արժանապատվությունը աներեր է, այն ոչ ոք չի կարող խաթարել: Մենք վճռական ենք մեր պայքարում։ Անսասան է իր պատմական հայրենիքում ապրելու, արարելու արցախցու կամքը։

Աստված ապավեն Արցախի Հանրապետությանն ու համայն հայությանը»։