Թրամփի տնից առգրավված փաստաթղթերը եղել են գաղտնի․ հետաքննիչներ

Լուրեր

05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
Բոլորը

Փորձագետները կանխատեսում են, որ շուտով մեծ աղմուկ է բարձրանալու Թրամփի տունը խուզարկության ենթարկելու մասին արդարադատության նախարարության վերջին հայտարարությունից հետո, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հրապարակել է լուսանկարներ, որտեղ երեւում են երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի տնից առգրավված գաղտնի փաստաթղթեր:

Ինչպես իրավագիտության պրոֆեսոր Քիմբերլի Ուեյլն է Skype-ի միջոցով ասել «Ամերիկայի Ձայն»-ին, այդ փաստաթղթերի վրա հստակ կերպով երեւում են նարնջագույն կնիքներ, որոնք վկայում են, որ դրանք պարունակում են գաղտնի տեղեկատվություն: Նրա խոսքերով, Թրամփի այն պնդումները, թե ինքն անձամբ է դրանք նախագահության օրոք գաղտնազերծել, չեմ համապատասխանում իրականությանը, քանի որ դրանց վրա չկա «գաղտնազերծված» բառով որեւէ կնիք:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից օգոստոսի 8-ին Ֆլորիդայում Թրամփի տունը խուզարկության ենթարկվեց այն բանից հետո, երբ Թրամփի փաստաբաններից մեկը հայտարարեց, թե բոլոր գաղտնի փաստաթղթերը վերադարձվել են Սպիտակ տուն: Այդպիսով նա արգելել էր, որ այստեղ իրականացվեր խուզարկություն:

Ազգային անվտանգության հարցերով փաստաբան Բրեդլի Մոսն այժմ ասում է, որ այժմ նախապես չհայտարարված այս խուզարկության արդյունքում Թրամփի ու նրա փաստաբանի համար խնդիրները խորանալու են:

«Կարծում եմ, կներկայացվի դիմադրություն ցուցաբերելու, կոծկելու եւ խոչընդոտելու մասին մեղադրանք:

«Ամերիկայի Ձայն»-ին փորձագետն ասել է, թե հնարավոր է համարում Թրամփի դեմ մոտ ժամանակներս քրեական մեղադրանքի առաջադրումը:

Քիմբերլի ՈՒեյլը կարծում է սակայն, որ նախկին նախագահի դեմ նման մեղադրանքներ ներկայացնելու համար հավելյալ տեղեկություններ ու փաստեր են հարկավոր ՀԴԲ-ից եւ Կենտրոնական հետախուզական վարչությունից: Նման գործ սարքելու համար, ասում է նա, կպահանջվեն ամիսներ:

Թրամփը հերքել է իր դեմ հնչող մեղադրանքները, սակայն որեւէ կերպ չի բացատրել, թե ինչու է այդքան մեծ ծավալով գաղտնի փաստաթղթեր հանել Սպիտակ տնից: Նա պարզապես սոցցանցերում գրառումներում հարձակումներ է գործում ընդդեմ արդարադատության նախարարության ու հայտարարում, որ այս ամենի հիմքում քաղաքական դրդապատճառներն են:

Հետաքննիչները հայտարարում են, թե հայտնաբերվել են ապացույցներ այն մասին, որ գրառումները «հավանաբար թաքցվել և հեռացվել են» տան պահեստի տարածքից, ինչն առաջ է բերում կասկածներ, որ «ջանքեր են գործադրվել» հետաքննությունը խոչընդոտելու համար: