Ինչպես է Էրդողանը վերահսկում Թուրքիայի լրատվական դաշտը․ Reuters-ի սկանդալային բացահայտումը

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա կողմնակիցները վերահսկում են թուրքական լրատվամիջոցները մի շարք գործիքների օգտագործմամբ, որոնք ներառում են կարգավորող ինստիտուտները, գովազդային արգելքը, ընդդիմադիր ԶԼՄ-ների գրավումը, բանտարկության սպառնալիքը նրանց նկատմամբ, որոնք չեն հետևում պաշտոնական գծին։ Այս մասին ասվում է Reuters-ի հատուկ զեկույցում, որն ուսումնասիրել է թուրքական կառավարության ազդեցությունը երկրի լրատվական դաշտի վրա, փոխանցում է Turkish Minute-ը։

Մասնավորապես, գործակալությունը, վկայակոչելով 4 լրագրողի, նշում է, որ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքի՝ 2020 թվականին ֆինանսների նախարարից պաշտոնից հեռացումից հետո հիմնական լրատվականները նախագահի հաղորդակցության վարչությունից հրահանգ են ստացել այդ հարցով ոչինչ չհրապարակել։

Իշխանամետ հեռարձակողներն ու թերթերը ավելի քան 24 ժամ գրեթե ոչինչ չեն հաղորդել Էրդողանի շրջապատում պառակտման մասին։ Ըստ Reuters-ի՝ այս ամենը ցույց է տալիս, թե ինչպես Թուրքիայի հիմնական լրատվամիջոցները, որոնք դինամիկ կերպով կարծիքների պայքար էին մղում, այժմ վերածվել են կառավարական հրահանգների շղթայի։

Գործակալության հետ զրուցած ավելի քան տասնյակ ինսայդերների համաձայն՝ Թուրքիայի նախագահականի հաղորդակցությունների վարչությունը վերահսկում է լուրերի բաժինները։ Նախկին պրոֆեսոր Ֆահրեթթին Ալթունն էլ ղեկավարում է 1500 հոգանոց անձնակազմը։ Ալթունը, որը 45 տարեկան է, նախկինում աշխատել է կառավարամետ վերլուծական կենտրոնում, որը քիչ հայտնի էր լրատվական դաշտում, երբ Էրդողանը նրան նշանակեց 2018 թվականին ստեղծված վարչության ղեկավար։

Տնօրինությունը, որի տարեկան բյուջեն կազմում է 38 մլն դոլար, համակարգում է կառավարության հաղորդակցությունները։ Նրա պարտականությունները ներառում են Թուրքիայի դեմ «համակարգային ապատեղեկատվական հարձակումների» դեմ պայքարը։

Ինսայդերները նշել են, որ երբ կարևոր նորություններ են հայտնվում, որոնք կարող են վնասել Էրդողանին կամ նրա կառավարությանը, Ալթունը կապ է հաստատում խմբագիրների ու առաջատար լրագրողների հետ՝ պատրաստելու լուսաբանումը։ Չորս աղբյուր Reuters-ին հայտնել են, որ Ալթունի հրահանգն է եղել լրատվամիջոցներին՝ լռել, քանի դեռ հաջորդ երեկոյան Էրդողանը չի ընդունել Ալբայրաքի հրաժարականը։ Հետո թուրքական հեռուստաընկերություններն ու թերթերը հայտնել են Ալբայրաքի հրաժարականի մասին։

Reuters-ի տրամադրության տակ են հայտնվել սքրինշոթեր, որոնցում երևում է, որ Ալթունի վարչությունը WhatsApp-ով հաղորդագրություններ է ուղարկում հիմնական լրատվամիջոցների խմբագիրներին՝ ընդգծելու կամ խուսափելու կառավարության կամ իշխող կուսակցության անդամների որոշ մեկնաբանությունների։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից օրենսդիրները զանգահարում են խմբագրություններ՝ խնդրելով, որ որոշ ելույթներ այլ կերպ ներկայացվեն։ Խմբագիրներից մեկը նշել է, որ իրենց հաճախ ասում են, որ նախագահականի հաղորդակցության վարչությունը վերանայում և փոխում է հոդվածների վերնագրերն ու խմբագրականները:

Զեկույցում ասվում է, որ Էրդողանի աջակիցները ևս կարող են ազդել լուրերի հոսքի վրա։ 2008 թվականին սկսված մի շարք գնումներից հետո Էրդողանը և նրա գլխավորած ԱԶԿ-ն վերահսկում են խոշոր լրատվամիջոցները։ 2008-ին կառավարամետ Turkuvaz Media Group-ը գնել է Sabah-ը և ATV-ն։ Այս լրատվամիջոցներն այժմ իշխանության հավատարիմ աջակիցներն են։ 2016 թվականի հեղաշրջման փորձից հետո էլ Թուրքիայի կառավարությունն ավելի քան 150 լրատվամիջոց է փակել։ 2018-ին էլ Էրդողանի հակառակորդ Այդըն Դողանը վաճառեց Hürriyet-ը և այլ թերթեր կառավարամետ Demirören Group-ին։ Դողանը տարիներ շարունակ կառավարության կողմից ենթարկվել է ճնշումների, ներառյալ՝ ակտիվների հարկադիր վաճառքը և բողոքի ցույցերը նրա Hürriyet թերթի գրասենյակների մոտ։

Reuters-ը նաև բացահայտել է, որ պետական գովազդը ֆինանսավորում է կառավարամետ պարբերականներին և կառավարության կողմից նշանակված կարգավորող մարմինները գրեթե բացառապես պատժում են անկախ կամ ընդդիմադիր լրատվամիջոցներին՝ ԶԼՄ-ների մասին երկրի օրենքի խախտման համար:

Միաժամանակ, մայիսին Էրդողանի կառավարությունն առաջարկել է օրինագիծ՝ լրատվամիջոցներում «ապատեղեկատվությունը» դեմ պայքարի համար՝ առանց եզրույթի բովանդակությունը կոնկրետ սահմանելու։ Խոսքի ազատության պաշտպանների կարծիքով՝ այն լինելու է հերթական հարձակումը քննադատների դեմ։ Ըստ օրենսդրության, որը խորհրդարանը քննարկելու է հոկտեմբերին, անվտանգության կամ հասարակական կարգի մասին կեղծ տեղեկատվությունը կարող է հանգեցնել երեք տարվա ազատազրկման։

Էմմա Չոբանյան