Էդուարդ Շարմազանովը՝ ԱԺ նախագահ նշանակվելու մասին

Լուրեր

21.03.2026 | 12:58
Երևանում հայտնաբերվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու մեղադրանքով հետախուզվողը
21.03.2026 | 12:34
Քննարկում ենք աստիճանաբար դադարեցնել Իրանի դեմ մեր ռազմական գործողությունները. Թրամփ
21.03.2026 | 12:15
Գոռ Հովակիմյանը մասնակցել է աթլետիկայի աշխարհի առաջնությանը
21.03.2026 | 12:00
Բացահայտվել է, «Romantic scam» մեթոդի կիրառմամբ, համակարգչային հափշտակություններ կատարող խումբ․ ՆԳՆ
21.03.2026 | 11:55
Գործակալ լինելը լավ բան է, եթե օգնում է իր երկրին, մի՛ սևացրեք ինստիտուտը․ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.03.2026 | 11:44
Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և Իրանի նախագահին
21.03.2026 | 11:30
26 երկիր, ավելի քան 100 նախագիծ, 30,000 բնակարան. «TOON EXPO» 2026-ի մասշտաբներն ընդլայնվում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.03.2026 | 11:22
Ռոնալդուն չի հրավիրվել Պորտուգալիայի հավաքական
21.03.2026 | 11:11
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի առիթով
21.03.2026 | 10:55
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Մայամիի մրցաշարում
21.03.2026 | 10:41
ՆԱՏՕ-ն իր զորքերը Իրաքից տեղափոխում է Եվրոպա՝ Իրանի պատերազմի ֆոնին
21.03.2026 | 10:23
Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն ու «BMW»-ն․ 3 տուժած հոսպիտալացվել է
21.03.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.03.2026 | 23:39
Կիևը Մերձավոր Արևելք ռազմական խմբեր է ուղարկել՝ ԱԹՍ-ներ որսալու համար
20.03.2026 | 23:27
Կնոջը վրաերթի ենթարկած բեռնատարի վարորդը ձերբակալվել է․ ՔԿ
Բոլորը

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի ուզում մեկնաբանել մամուլի այն տեղեկությունները, որ ինքն է լինելու յոթերորդ գումարման խորհրդարանի նախագահը։

«Նման բան չկա, դրանք ընդամենը մամուլի լուրերն են, նման հարց ՀՀԿ-ում չի քննարկվել»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց նա:

Մեր դիտարկմանը՝ այդ դեպքում որտեղի՞ց են նման տեղեկություններ տարածվում, եթե որևէ հիմք չկա, Շարմազանովը խորհուրդ տվեց այդ հարցով դիմել լրագրողներին․ «Ձեր կոլեգաներին հարցրեք, ես ի՞նչ իմանամ, օրը մի թեկնածուի անուն գրում են․ նման բան չկա, որևէ քննարկում մեր կուսակցությունում մինչ օրս չի եղել: ՀՀԿ-ն ԱԺ նախագահի, փոխնախագահի, հանձնաժողովների ղեկավարների հարց չի քննարկել»։

Ի դեպ, ԱԺ փոխխոսնակը հիշեցրեց, որ դեռևս չեն ավարտվել ԱԺ գործող նախագահ Գալուստ Սահակյանի՝ այդ պաշտոնում լիազորությունները․ «Այսօր ես կոռեկտ չեմ համարում նման հարցի շուրջ քննարկումներ ծավալել»։

Հետաքրքրվեցինք, եթե  ԱԺ նախագահ նշանակվելու առաջարկ ստանա, կհամաձայնի. Շարմազանովն այդպես էլ չհստակեցրեց՝ կրկին հղում անելով կոռեկտությանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գալուստ Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում անուղակիորեն ասել էր, որ չի լինի ԱԺ նախագահ, այլ կլինի իր ձևակերպմամբ՝ սովորական, բայց ոչ սովորական պատգամավոր։

Ի դեպ, նոր խորհրդարանում, ըստ նոր ԸՕ-ի, լինելու է նաև ԱԺ մեկ փոխնախագահ ընդդիմությունից։

 

Սեդա Ղուկասյան