Lufthansa-ն օդաչուների գործադուլի պատճառով 800 չվերթ է չեղարկել

Լուրեր

05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
Բոլորը

Գերմանական Lufthansa ավիացիոն կոնցեռնի օդաչուները սեպտեմբերի 2-ին մեկօրյա գործադուլ են նախատեսել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Գործադուլը կհանգեցնի Գերմանիայից Lufthansa-ի և Lufthansa Cargo-ի կողմից իրականացվող 800 չվերթի չեղարկման, այսօր հայտնել է Մայնի Ֆրանկֆուրտում գտնվող Vereinigung Cockpit (VC) արհմիությունը: Կանխատեսվում է, որ գործադուլը կանդրադառնա շուրջ 130 հազար ուղևորի վրա:

Արհմիության ղեկավարությունը գործադուլը բացատրել է սակագնային համաձայնագրի շուրջ բանակցություններում առաջընթացի բացակայությամբ և տնօրինության՝ ընդառաջ չգնալու և հանդիպումից հրաժարվելու հանգամանքով։

«Գործադուլը կանխելու համար Lufthansa-ն պետք է շատ ավելի լավ առաջարկ անի»,- ասել է VC-ն:

Արհմիությունները պահանջում են 5,5 տոկոսով բարձրացնել օդանավի 5000 հրամանատարների և առաջին օդաչուների աշխատավարձերն արդեն այս տարի:

Lufthansa-ն պահանջներն անվանել է չափազանցված՝ նշելով, որ դրանց կատարման դեպքում ընկերության աշխատավարձը և անձնակազմի ծախսերն առաջիկա երկու տարում կավելանան ավելի քան 40 տոկոսով կամ 900 միլիոն եվրոյով, ինչը, ինչպես ընդգծվել է, բացարձակապես անընդունելի է։ Կոնցեռնի ղեկավարությունը նշել է, որ արհմիությանն առաջարկել է լավ և սոցիալապես հավասարակշռված փաթեթ և արհմիության ղեկավարությանը կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

Տաթև Ֆռանգյան