Հայաստանը կարմիր գոտում է․ կորոնավիրուսի դեպքերը շարունակում են աճել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
Բոլորը

Հայաստանում կորոնավիրուսի 6-րդ ալիքն է․ առողջապահության ոլորտի մասնագետներն ահազանգում են դեպքերի թվի աճի մասին։ Օգոստոսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում հիվանդացության 2.124 նոր դեպք է գրանցվել, ինչը նախորդ շաբաթվա նոր դեպքերը գերազանցում է ավելի քան 200-ով։ Այս մասին տեղեկանում ենք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալներից։ Մահվան դեպքերը 7-ն են եղել՝ 2-ով ավելի նախորդ շաբաթվանից։

2020 թվականից ամբողջ աշխարհում տարածված և շուրջ 6,5 մլն մարդու մահվան պատճառ դարձած վիրուսը, կարծես, մոռացության է մատնվել։ Վերացվել են գրեթե բոլոր սահմանափակումները, քաղաքացիները դադարել են զգուշանալ դրանից։

Թեև կորոնավիրուսային հիվանդության վիճակը գնահատվում է հարաբերական կայուն, աճի միտում, Factor TV-ի հետ զրույցում նշեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի համաճարակաբան Ներսես Գրիգորյանը։

«Վերջին 14 օրերին արձանագրված դեպքերը մոտավորապես 10-13 տոկոսով ավելի են, քան դրան նախորդող ժամանակաշրջանը։ Բարձր է նաև մեր հայտնաբերումների թիվը։ Այսինքն՝ հետազոտությունների, կատարված թեստերի մոտ 24-25%-ը, որը, ըստ եվրոպական միության չափանիշների, Հայաստանը մտցնում է կարմիր գոտու, այսինքն՝ ռիսկային գոտու մեջ»,- նշում է Գրիգորյանը։

Համաճարակաբանը ևս մեկ ցուցանիշ է ներկայացնում․ 7 օրվա հաշվարկով՝ վերարտադրության ցուցանիշը 1-ից բարձր է, որը ցույց է տալիս, որ կա աճման միտում։

Ներկայում Հայաստանում և աշխարհում շրջանառվում է Covid-19-ի «օմիկրոն» շտամը։ Սրանով վարակվածները հարաբերականորեն ավելի թեթև են տանում հիվանդության ընթացքը, ծանր դեպքերն ու մահերը շատ չեն, նշում է համաճարակաբանը։

«Կա որոշակի հանգիստ վիճակ, բնակչությունը կարծես թե վտանգը չի զգում։ Բայց, միևնույն ժամանակ, բնակչությանը միշտ հորդորում ենք, որ նույնիսկ ամենաթեթև ազդանշանի դեպքում դիմեն բժշկի, որպեսզի դեպքերը հսկվեն, անհրաժեշտության դեպքում՝ բուժում ստանան և չտարածեն»,- նշում է համաճարակաբանը։

Հիվանդության ավելի թեթև ընթացքի հարցում նաև մեծ դեր ունի պատվաստումային գործընթացը՝ նշում է նա։ Հայաստանի բնակչության մոտ կեսն արդեն երկու դեղաչափով պատվաստված է, պատվաստումային գործընթացն էլ  շարունակվում է։ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը շուրջ  2 մլն 243 հազար է, որից 70․505-ը՝ բուսթերային դեղաչափ։ Վերջին 1 շաբաթում բուսթերային դեղաչափ է ստացել շուրջ 1600 քաղաքացի։

Ներկայում Առողջապահության նախարարությունը, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնն իրականացնում են մշտադիտարկում, համաճարակաբանական հետազոտություններ, վերլուծություններ։ Եթե անհրաժեշտություն լինի, կներկայացվեն սահմանափակումների առաջարկներ։ Այս պահի դրությամբ՝ սահմանափակումներ մտցնելու հարց դեռևս չի քննարկվում։ Այնուամենայնիվ, ոլորտի պատասխանատուները հորդորում են հատկապես ռիսկի խմբում գտնվող քաղաքացիներին՝ չթուլացնել զգոնությունն ու պատվաստվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան