ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը Կիևից մեկնել է Զապորոժիեի ԱԷԿ

Լուրեր

06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
Բոլորը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) առաքելությունը Կիևից մեկնել է Զապորոժիեի ԱԷԿ: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Մարիանո Գրոսին, հայտնում է Ukrinform-ը։

«Ինչպես գիտեք, մենք չափազանց կարևոր խնդիր ունենք՝ աշխատել ու դիտարկել այնտեղ տիրող իրական իրավիճակը, օգնել կայունացնել այն ինչքանով դա հնարավոր է»,- Կիևում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նա։

Գրոսսին հավելել է, որ առաքելությունը նախատեսում է մի քանի օր անցկացնել կայանում, այդ թվում՝ զրուցել անձնակազմի հետ և զեկուցել ուղևորության արդյունքների մասին։ Կազմակերպությունը մտադիր է նաև մշտական ներկայացուցչություն հիմնել կայանում։

Բացի այդ, գլխավոր տնօրենը նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչներն առաջին անգամ ստիպված են աշխատել պատերազմական իրավիճակում։

«Մենք ուղևորվում ենք ռազմական գործողությունների գոտի, օկուպացված տարածքներ։ Դա պահանջում է անվտանգության հստակ երաշխիքներ ոչ միայն Ռուսաստանից, այլև Ուկրաինայից»։
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին նախօրեին Կիևում հանդիպել է  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

 

Տաթև Ֆռանգյան