Հրայր Թովմասյանն՝ ընդդեմ Վահե Գրիգորյանի. փաստաբաններն ահազանգում են՝ ՍԴ անդամի թեկնածության հետ կապված Թովմասյանի միջամտության մասին

Լուրեր

03.07.2026 | 10:36
Կիևում ռուսական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
03.07.2026 | 10:23
Փաշինյանը Թեհրան է մեկնել ոչ թե կառավարական, այլ մասնավոր` FlyOne-ի ինքնաթիռով
03.07.2026 | 10:17
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 3-ի դրությամբ
03.07.2026 | 10:10
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Թեհրանի կրոնական համալիր՝ հրաժեշտի արարողության համար
03.07.2026 | 10:01
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան՝ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 09:46
Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով շուրջ 3000 մարդ է տարհանվել
03.07.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.07.2026 | 09:08
ԱԱ-2026. Շվեյցարիան դուրս եկավ 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 09:07
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրան
03.07.2026 | 05:09
ԱԱ-2026. Պորտուգալիան հաղթանակ կորզեց ու կխաղա Իսպանիայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 01:00
ԱԱ-2026. Իսպանիան վստահ հաղթեց և 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 00:21
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվեց Նորվեգիային
02.07.2026 | 23:29
Կալանավորվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 23:19
ԵԱԶԲ-ն կաջակցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին
02.07.2026 | 23:02
Կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսությունների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը
Բոլորը

Փաստաբան Երվանդ Վարոսյանն ահազանգում է՝ Վահե Գրիգորյանի թեկնածությունը՝ որպես Սահմանադրական դատարանի անդամի ներկայացրած փաստաբաններին տարբեր անձինք զանգում են՝ առաջարկելով հրաժարվել ստորագրություններից:

«Խնդրանք-առաջարկներ են հնչել հանել ստորագրությունները: Անուններ չեմ նշի, միայն կասեմ, որ այդ ամենի հեղինակը Հրայր Թովմասյանն է: Փորձում են միջամտել իր նախկին ենթակաները և իր հետ քավոր-սանիկական հարաբերություն ունեցողները»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Երվանդ Վարոսյանը՝ նկատելով, որ այդ հանգամանքն արդեն խոսում է այն մասին, թե որքան անհրաժեշտ է Վահե Գրիգորյանի առաջադրումը Հայաստանի Հանրապետությանը:

Մեր հստակեցնող հարցին՝ կան փաստաբաններ, որոնք հրաժարվել են ստորագրություններից, Վարոսյանն արձագանքեց. «Էլ ի՞նչ փաստաբան, եթե զանգով պետք է ստորագրություն հետ վերցնի»: Փաստաբան Վարոսյանի տվյալներով՝ դիմումի տակ ընդհանուր առմամբ ստորագրել են 213 փաստաբան:

Հիշեցնենք, որ փաստաբանական համայնքը դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ հորդորելով որպես ՍԴ անդամի դատավորի թեկնածու առաջադրել փաստաբան Վահե Գրիգորյանին: «Լավատեղյակ լինելով փաստաբան Վահե Գրիգորյանի բարձր մասնագիտական և անձնական հատկանիշներին և հատկապես սահմանադրական իրավունքի և արդարադատության ոլորտի նրա բարձր գիտելիքներին՝ վստահ ենք, որ նրա ընտրությունը ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում կնպաստի Դատարանի հեղինակության բարձրացմանը և նոր որակ կհաղորդի սահմանադրական արդարադատությանը Հայաստանում»,- ասված է փաստաբանների ներկայացրած դիմումում:

Ավելի վաղ հանրապետության նախագահը նամակով դիմել էր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրման հարցով: Նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը Factor.am-ին փոխանցեց ԱԺ նախագահին ուղղված նամակը, որում ասվում է՝ «Սույն թվականի մարտի 23-ին պաշտոնավարման ժամկետի լրանալու կապակցությամբ դադարել են Սահմանադրական դատարանի անդամ Գագիկ Հարությունյանի լիազորությունները: Սահմանադրության 213-րդ հոդվածի համաձայն, Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրման իրավունքը տվյալ պարագայում վերապահված է հանրապետության նախագահին: Ելնելով Ազգային ժողովում նախորդ թեկնածուի ներկայացման ժամանակ հնչած առաջարկներից և քննադատություններից, ինչպես նաև այդ հարցով իմ ունեցած բազմաթիվ հանդիպումներից՝ եկել եմ այն եզրահանգման, որ թեկնածություն ներկայացնելիս անհրաժեշտ են հստակ խորհրդակցական մեխանիզմներ և ընթացակարգեր: Կարևորում եմ նաև հավուր պատշաճի քննարկումները իրավաբանական հանրության ներկայացուցիչների, ինչպես նաև շահագրգիռ այլ կողմերի հետ: Տեղեկացված եմ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության ընթացակարգերի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների մտահոգություններին և առաջարկներին: Կարևորելով վերոշարադրյալը, ես պատրաստ եմ լսելու իրավաբանական հանրության ներկայացուցիչների կարծիքները՝ Սահմանադրական դատարանի բարձր դերին համապատասխանող դատավորի թեկնածությունների վերաբերյալ և Ազգային ժողովին առաջադրել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու: Որպես Հանրապետության նախագահ, որի հիմնական առաքելությունը Սահմանադրության պահպանմանը հետևելն է, վստահեցնում եմ, որ կձեռնարկեմ անհրաժեշտ բոլոր քայլերը ողջամիտ ժամկետներում այդ առաջադրումը կատարելու համար»:

Փորձեցինք Հասմիկ Պետրոսյանից ճշտել նաև Արմեն Սարգսյանի դիրքորոշումը Վահե Գրիգորյանի թեկնածության հետ կապված, տիկին Պետրոսյանը, սակայն, ծանոթ չէր նրա դիրքորոշմանը և նշեց, որ կփորձի ավելի ուշ ճշտել և արձագանքել:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Ազգային ժողովում տեղի ունեցած քվեարկության արդյունքում ՍԴ անդամի թափուր տեղի համար Հանրապետության նախագահի առաջադրած թեկնածուն՝ Էմիլ Բաբայանը, չընտրվեց: Համաձայն ԱԺ կանոնակարգի, եթե Սահմանադրական դատարանի դատավորը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո, տասնօրյա ժամկետում, իրավասու մարմինն առաջադրում է նոր թեկնածու: