Եռակողմ հանդիպմանը Շառլ Միշելն ընդգծել է հայ գերիների ազատ արձակման կարևորությունը

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Կողմերը համաձայնել են առարկայական աշխատանք սկսել՝ առաջխաղացում ապահովելու խաղաղության պայմանագրի շուրջ, որը կկարգավորի Հայաստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերությունները։ Այս մասին Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

«Սա մեր չորրորդ հանդիպումն էր այս ձևաչափով։ Մեր քննարկումները կենտրոնացած էին Հարավային Կովկասի վերջին զարգացումների և ԵՄ-ի ու երկու երկրների հարաբերությունների վրա։ Կողմերի միջև կարծիքների փոխանակումն արդյունավետ էր, և ես կցանկանայի շնորհակալություն հայտնել երկու ղեկավարներին էլ դրա համար։ Մենք դիտարկել ենք մեր օրակարգային հարցերի ողջ շրջանակը»,- նշել է նա։

Շառլ Միշելն ընդգծել է, որ կողմերը պայմանավորվել են ուժեղացնել հիմնարար աշխատանքը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի հարցում առաջընթացի հասնելու համար։

«Այսօր մենք պայմանավորվեցինք ակտիվացնել աշխատանքը երկու երկրների միջև միջպետական ​​հարաբերությունները կարգավորող խաղաղության պայմանագրի առաջմղման ուղղությամբ և հանձնարարեցինք արտգործնախարարներին հանդիպել՝ մեկ ամսվա ընթացքում տեքստերի նախագծեր մշակելու համար»,- ասել է նա։

ԵՄ խորհրդի ղեկավարը նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հումանիտար հարցեր, ինչպես նաև ականազերծման, ձերբակալվածների և անհետ կորած քաղաքացիների ճակատագրի հարցեր։

Նախագահ Միշելը ադրբեջանական կողմին շեշտել է հայ գերիների ազատ արձակման կարևորությունը, նաև ընդգծել է, որ նիստում որոշվել է նաև ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել Բրյուսելում։

Վերջում Շառլ Միշելը հայտարարել է, որ այս ձևաչափով հաջորդ եռակողմ հանդիպումը կկայանա մինչև այս տարվա նոյեմբերի վերջ։

Տաթև Ֆռանգյան