Դրական և բացասական միտումներ՝ հանրային մեծ վտանգավորություն ունեցող հանցատեսակներով․ Դատախազության ուսումնասիրությունը

Լուրեր

14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
14.12.2025 | 12:28
«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. ուժեղ քամիները հոսանքազրկումների պատճառ են դարձել
14.12.2025 | 11:41
Ապարանի համայնքապետարանը՝ քամու պատճառած վնասների մասին
14.12.2025 | 11:36
18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի և չի խանգարի տոնածառի լույսերի վառման արարողությանը․ Լևոն Ազիզյան
14.12.2025 | 11:32
ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհի․ կա տուժած
14.12.2025 | 11:03
Փաշինյանը պատարագի է մասնակցում Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում․ ՈՒՂԻՂ
14.12.2025 | 10:52
Ինքնաթիռով տեղափոխումը անցանկալի հետևանքներ կունենար․ նոր մանրամասներ՝ Նոր Նորքում հայտնված «Կարմիր մահիկի» մեքենայի մասին
14.12.2025 | 10:28
Վարդենյաց լեռնանցքում բուք է
14.12.2025 | 10:10
Ահազանգեր են ստացվել տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև պոկված կառուցատարրերի վերաբերյալ․ ՆԳՆ
13.12.2025 | 22:20
Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
13.12.2025 | 22:11
Ադրբեջանն առաջին անգամ «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցչին միավոր տվեց
13.12.2025 | 20:31
Սուրեն Պապիկյանն ու Աննա Վարդապետյանն այցելել են հյուսիսարևելյան սահմանագոտի
13.12.2025 | 20:00
Որ գույքերը հողին կհավասարեցվեն. Factor TV-ն Սևանի ափի անօրինական կառույցների հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
13.12.2025 | 19:44
Ալեն Սիմոնյանը Վրաստան է մեկնել Ալբերտին երկրպագելու համար
13.12.2025 | 19:00
Օրբելիի 5 երկնաքերները փակում են Հրազդանի կիրճի գեղեցկագույն լանդշաֆտը՝ քաղաքի թոքերը. Կարեն Բալյան
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է հանրապեությունում կրիմինալ վիճակի միտումների ընթացիկ ուսումնասիրությունները՝ կատարելով անհրաժեշտ վերլուծություններ: Ըստ այդմ՝ 2022թ. առաջին 7 ամիսների ընթացքում, համաձայն ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված՝ վարույթում գտնվող հանցագործությունների վերաբերյալ վիճակագրական տվյալների, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հանցավորության վիճակի վրա էական ազդեցություն ունեցող մի քանի հանցատեսակներով հանցավորության դինամիկայի բարելավում․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Մասնավորապես. նշված ժամանակահատվածում արձանագրվել է սպանության 29 դեպք՝ 2021թ. առաջին 7 ամիսներին կատարված 33 դեպքի դիմաց, և սպանության փորձի 24 դեպք՝ 29-ի դիմաց: Այսինքն սպանության դեպքերը նվազել են 4-ով կամ 12%-ով, իսկ սպանության փորձի դեպքերը՝ 5-ով կամ 17%-ով: Քրեական վարույթների նյութերի ընթացիկ ուսումնասիրությունը վկայում է, որ սպանության և սպանության փորձերի դեպքերը հիմնականում կատարվել են կենցաղային և միջանձնային հարաբերությունների հողի վրա:

Բացի այդ, չնայած ՃԵԿ (ճանապարհային երթևեկության կանոնների) հանցավոր խախտումների շուրջ 11%-ով ավելացմանը, զգալիորեն՝ ավելի քան 23%-ով նվազել են համեմատելի ժամանակահատվածում կատարված մահվան եքով ՃԵԿ խախտումները: Եթե 2021թ. 7 ամիսներին արձանագրվել էր նման 138 դեպք, ապա 2022թ. նույն ընթացքում՝ 106 դեպք:

Զգալիորեն նվազել են նաև հանրային մեծ վտանգավորություն ունեցող այնպիսի հանցագործությունների դեպքերը, ինչպիսիք են ավազակությունն ու բնակարանային գողությունները: 2022թ. մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է ավազակության 18 դեպք, ինչը 7-ով կամ 28%-ով նվազ է 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ:

Բնակարանային գողությունների դեպքերը 2022թ. առաջին կիսամյակում կազմել են 596, այն դեպքում, երբ 2021թ. նույն ընթացքում արձանագրվել էր նման 664 դեպք: Այսինքն բնակարանային գողությունների դեպքերը նվազել են ավելի քան 10%-ով:

Նշված դրական միտումները պայմանավորված են վերջին տարիներին վերոնշյալ հանցագործությունների նախականխման, կանխման, բացահայման, ինչպես նաև՝ առանձին դեպքերում պատժողական քաղաքականության խստացման ուղղությամբ ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնողական գործունեության և իրավապահ մյուս մարմինների հետ համագործակցված համալիր միջոցառումներով:

Միևնույն ժամանակ, սակայն, առանձին հանցատեսակներով նկատելի են հանցագործության դեպքերի աճի մտահոգիչ միտումներ:

Մասնավորապես՝ 53.5%-ով ավելացել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործության դեպքերը (2021թ. առաջին կիսամյակում՝ 716, 2022թ.՝ 1099 դեպք), այդ թվում՝ թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքերն ավելացել են ավելի քան 91%-ով (263-503):

Հրազենի, ռազմամթերքի ապօրինի պատրաստման և շրջանառության դեպքերն ավելացել են ավելի քան 20%-ով, ինչ, մտահոգիչ լինելով հանդերձ, վկայում է ապօրինի պահվող, շրջանառվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ վերջին շրջանում Ոստիկանության կողմից կատարվող մեծածավալ օպերատիվ աշխատանքի արդյունավետության մասին:

Առավել խնդրահարույց է համակարգչային տեխնիկայի կիրառությամբ կատարվող հափշտակությունների դեպքերի եռակի աճը: Եթե 2021թ. առաջին կիսամյակի կտրվածքով արձանագրվել է այս բնույթի 65 հանցագործության դեպք, ապա 2022թ. նույն ժամանակահատվածում՝ 263 դեպք: Վերջինս առավելապես պայմանավորված է հանցագործների կողմից հանցավոր մտադրությունների իրականացման եղանակների և մեթոդների կատարելագործման, ինչպես նաև հիմնականում քաղաքացիների կողմից իրենց առցանց անհատական տվյալների, բանկային, քարտային հաշիվների, էլեկտրոնային դրամապանակների ծածկագրերի պաշտպանության հարցում դրսևորած անփութության, ցածր իրազեկվածության գործոններով:

Ընդ որում՝ նշված մի քանի ուղղություններով հանցագործությունների աճը, ըստ էության, եղել է կանխատեսելի, ինչով պայմանավորված է եղել ՀՀ դատախազության կողմից մինչ այժմ իրականացված լայն հանրային իրազեկման ապահովումը: Այդ շրջանակում բազմիցս բարձրացվել է համացանցային եղանակով հանցավոր ոտնձգությունների նախականխման նպատակով համապատասխան գործիքների գործադրման, թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների պարագայում՝ նաև հանրային մերժողականության միասնական մթնոլորտի ձևավորմանն ուղղված տեղեկատվական ակտիվ և համակողմանի քաղաքականության իրականացման անհրաժեշությունը»,- ասված է հաղորդագրությունում։