ԱՄՆ-ի փոխնախագահը ներկայացրել է Իրանի միջուկային գործարքում նոր պահանջների ցանկը. VOA

Լուրեր

13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
Բոլորը

Հանդես գալով Վաշինգոնի «Ժառանգություն» հիմնադրամում`ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փոմփեոն ներկայացրել է պահանջների մի ցանկ, որոնք ըստ Վաշինգտոնի, պիտի ներառվեն Իրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային գործարքում: Անհամաձայնության դեպքում, Վաշինգտոնը սպառնում է խիստ պատժամիջոցներով. փոխանցում է VOA-ն:

Փոմփեոն ներկայացրել է Իրանի հետ միջուկային գործարքում նոր պահանջների մի ցանկ, եւ սպառնացել, որ իր վարքագծում փոփոխություններ չիրականացնելու դեպքում Իրանը կհայտնվի իր տնտեսության համար կործանարար պատժամիջոցների ներքո:
Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին էր նախագահ Թրամփն իր երկիրը դուրս բերել Իրանի հետ կնքված միջուկային գործարքից:

Որեւէ նոր գործարք կնքելու դեպքում, ըստ Փոմփեոյի, Իրանը պիտի անորոշ ժամանակով հրաժարվի միջուկային զենքերի ուղղությամբ իրականացվող բոլոր գործողություններից, ավարտի բալիստիկ հրթիռների արտադրությունը եւ դադարեցնի Մերձավոր Արեւելքում իր «ապակայունացնող գործունեությունը»:

«ԱՄՆ-ը պիտի վստահ լինի, որ Իրանը երբեք չի ունենա միջուկային զենք կրելու կարողություն», ասել է Փոմփեոն:

Եթե Իրանը չփոխի իր դիրքորոշումը, Միացյալ Նահանգները ‘’ուժի մեջ կդնի ֆինանսական աննախադեպ ճնշամիջոցներ’’, հայտարարել է Փոմփեոն:
Նրա խոսքերով, «Դա կլինի պատմության մեջ մինչ այժմ իրականացված ամենախիստ պատժամիջոցը:

Իրանը, որը տարիներ շարունակ կռիվներ է մղել Մերձավոր Արեւելքում, պատժամիջոցների կիրառման դեպքում ստիպված կլինի կռիվ տալ տնտեսությունը փրկելու համար»:

Իրանը պիտի դադարեցնի գործունեությունը Մերձավոր Արեւելքում, «որը մտահոգության մեծ խնդիր է ԱՄՆ-ի դաշնակիցների համար», ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը: Նա ասել է, որ Իրանը պիտի դադարեցնի աջակցությունը Եմենի հութի ապստամբներին, հետ քաշի իր բոլոր ուժերը Սիրիայից, դադարեցնի աջակցությունը Հեզբուլլահին եւ վերջ տա Իսրայելի նկատմամբ սպառնալիքներին:

 

Թրամփի վարչակազմը խոստացել է վերսկսել այն պատժամիջոցները, որոնք դադարացվել էին 2015-ին Իրանի հետ միջուկային միջազգային պայմանագրի ստորագրումից հետո: Հիշեցնենք, որ Իրանի հետ պայմանագիրը ստորագրել էին ԱՄՆ-ը եւ եվրոպական մի շարք երկրներ: Վերջիններս այս պահին բանակցություններ են անցկացնում Իրանի հետ` փորձելով փրկել գործարքը, սակայն դեռեւս պարզ չէ, թե ինչ հաջողություն կունենան բանակցությունները:

 

Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆն ասել է, թե «միջուկային համաձայնագրի շուրջ Եվրոպական միության քաղաքական աջակցությունը բավարար չէ»:

 

Փոմփեոն ասել է նաեւ, որ Իրանը կարող է սպասել ԱՄՆ-ի կողմից վճռական զիջումների, եթե «համաձայնվի իրականացնել մեծ փոփոխություններ»:

Ինչպես փորձագետներն են ասում, հստակ չէ նաեւ, թեառանց եվրոպական ընկերությունների մասնակցության, որքան արդյունավետ եւ խիստ կարող են լինել ԱՄՆ-ի ֆինանսական պատժամիջոցները: