Բախումներ Իրաքում. ցուցարարները ներխուժել են նախագահի նստավայր

Լուրեր

08.06.2026 | 14:07
ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի և չի բացառում ընտրությունների արդյունքների բողոքարկումը
08.06.2026 | 13:50
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
08.06.2026 | 13:41
Էստոնիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով
08.06.2026 | 13:35
Միջազգային հանրապետական ինստիտուտի դիտորդական առաքելության մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 13:32
Սոցիալական կրեդիտների մի մասն ուղղելու ենք լրատվամիջոցներին ու ՀԿ-ներին. ֆինանսների նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 13:24
2025 թվականի բյուջեի կատարողականի նախնական քննարկումները ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 13:15
Ուկրաինական ԱԹՍ-ն Ղրիմում հարվածել է Մոսկվա-Սիմֆերոպոլ գնացքին
08.06.2026 | 13:08
Հիմա հենց այն ժամանակն է, որ Եվրամիությունն իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին․ Զելենսկին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
08.06.2026 | 13:03
Վարչական ռեսուրսի չարաշահման դեմ գործիքակազմը բավարար չէ․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:55
ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանի խորհրդարանական ընտրությունները բաց և մրցակցային է անվանել
08.06.2026 | 12:48
ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը՝ ըստ ԿԸՀ-ի նախնական արդյունքների
08.06.2026 | 12:41
«Ականատես» դիտորդական առաքելության ասուլիսը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 12:40
Ամենամեծ խնդիրն ընտրակաշառքն է եղել․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:34
Որ ուժը որքան ձայն է ստացել. ԿԸՀ նախագահը ներկայացնում է նախնական արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:24
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է խաղաղության և կայունության համար․ Անտոնիո Կոշտան շնորհավորել է Փաշինյանին
Բոլորը

Ազդեցիկ շիա իմամ Մուկթադա աս-Սադրը, որը միլիոնավոր հետևորդներ ունի ու իրաքյան քաղաքականության ամենահայտնի դեմքերից է, հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին: Դրանից հետո նրա հարյուրավոր կողմնակիցներ հավաքվել են Բաղդադի «Կանաչ գոտում», որտեղ տեղակայված են օտարերկրյա ներկայացուցչությունները ու ներխուժել են նախագահական պալատ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Անվտանգության ուժերը կիրառել են հրազեն և արցունքաբեր գազ, կանոնավոր զորքերը մտել են քաղաք և պարետային ժամ է հայտարարվել։
Բախումների հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 200-ը։

Սադրի կողմնակիցները պահանջում են կառավարության հրաժարականը։ Երկու օր առաջ իմամը կոչ էր արել բոլորին, ովքեր ներգրավված են Իրաքի քաղաքականության մեջ 2013 թվականից ի վեր, լքել իրենց պաշտոնները (ներառյալ Սադրի սեփական դաշինքը):

Իրաքի ազգային INA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մուկթադա աս-Սադրը անկարգությունների սկսվելուց հետո հացադուլ է հայտարարել՝ նշելով, որ այն կընդհատի միայն բռնությունները դադարելուց հետո։

Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմին արտակարգ հանդիպում է անցկացրել Միացյալ օպերատիվ ռազմական հրամանատարության ներկայացուցիչների հետ և հրամայել հետաքննել ցուցարարների սպանությունները, քանի որ, ըստ նրա, «զինվորներին արգելված է եղել կրակել ցուցարարների վրա»։

ՄԱԿ-ի Իրաքի աջակցության առաքելությունը (UNAMI)  իրավիճակն անվանել է չափազանց վտանգավոր էսկալացիա և կոչ է արել բոլոր կողմերին խուսափել քայլերից, որոնք կարող են հանգեցնել իրադարձությունների անվերահսկելի ընթացքի: