Որտե՞ղ է լինելու ազատ Եվրոպայի և նեոիմպերիալիստական ինքնավարության բաժանարար գիծը․ Օլաֆ Շոլց

Լուրեր

05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել Եվրամիությունում հիմնավոր բարեփոխումներ իրականացնել՝  նոր անդամների ընդունելու նախապատրաստության համար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Արևմտյան Բալկանների երկրները, Ուկրաինան, Մոլդովան ու հետագայում նաև՝ Վրաստանը պետք է դառնան ԵՄ մաս։ Այս ընդլայնումը Եվրամիության շահերից է բխում»,- հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Պրահայի Կառլովի համալսարանում։

«Այս օրերին նորից հարց է առաջանում, թե որտեղ է լինելու ազատ Եվրոպայի և նեոիմպերիալիստական ինքնավարության բաժանարար գիծը», – ասել է Շոլցը։
Դաշնային կանցլերը խոստացել է, որ Գերմանիան կշարունակի օգնել Ուկրաինային պաշտպանվել ռուսական ագրեսիայից և առաջիկա շաբաթներին Ուկրաինա կուղարկի ժամանակակից զինատեսակներ՝ ներառյալ հակաօդային պաշտպանության համակարգեր, ռադարներ և անօդաչու սարքեր։ Շոլցը նաև ասել է, որ Գերմանիան պետք է հատուկ պատասխանատվություն ստանձնի ՀՕՊ-ի և հրետանու ոլորտում Ուկրաինայի ներուժը զարգացնելու համար։
Գերմանիայի կանցլերի խոսքով՝ Եվրամիությունը պետք է կտրուկ քայլեր ձեռնարկի իր ընդլայնման համար և, մասնավորապես, բարեփոխի Եվրախորհրդարանը և արտաքին և հարկային քաղաքականության ոլորտում որոշումների կայացման համակարգը։
Շոլցն առաջարկել է ուժի մեջ թողնել գործող կանոնը, որով ԵՄ անդամ յուրաքանչյուր երկիր  մեկ ներկայացուցիչ է ունենում Եվրահանձնաժողովում, սակայն կողմ է արտահայտվել միաձայն որոշումների կայացման սկզբունքի վերացմանը, նույնիսկ եթե, ըստ նրա, դա հետեւանքներ ունենա նաև Գերմանիայի համար։

Տաթև Ֆռանգյան