Բացահայտվել է խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք. մեղադրանք է առաջադրվել 3 անձի

Լուրեր

12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք. մեղադրանք է առաջադրվել 3 անձի, այդ թվում՝ տուժողի որդուն:

2017թ. հոկտեմբերի 24-ին Երևան քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ 2017թ. ապրիլ-հոկտեմբեր ամիսներին իր ծանոթ եղբայրները՝ ծնված 1998 և 1999թթ., տարբեր պատրվակներով, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով իրենից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, Երևանի բնակչից խաբեությամբ գումարներ հափշտակելու մեխանիզմը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տուժողից գումարներ հափշտակվել են իր իսկ անչափահաս որդու մասնակցությամբ: Մասնավորապես՝ երիտասարդ եղբայրները տուժողի անչափահաս որդու՝ 2001թ. ծնված պատանու հետ պայմանավորվածություն են ձեռք բերել նրա հորից խաբեությամբ գումար հափշտակելու շուրջ: Պարզվել է, որ երիտասարդները և անչափահասը, հաճախելով գիշերային ակումբներ, զվարճանքի կենտրոններ, կուտակել են պարտքեր և գոյացած պարտքերը մարելու և նույն ապրելակերպը շարունակելու նպատակով հորինել են տարբեր պատմություններ՝ անչափահասի հետ կապված, և օգտվելով ծնողի կողմից որդու նկատմամբ ցուցաբերած հոգատարությունից՝ նրանից տարբեր դեպքերով հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ երիտասարդ եղբայրներին և անչափահասին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Եղբայրների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: