«Մենք մեր գործը վատ չենք անում». ԿԲ նախագահն իր պաշտոնանկության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.12.2025 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 17-ի դրությամբ
17.12.2025 | 09:45
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի հետ
17.12.2025 | 09:32
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց
16.12.2025 | 23:30
Հաագայում 35 երկիր ստորագրել է Ուկրաինային փոխհատուցման համար միջազգային հանձնաժողովի ստեղծման կոնվենցիան
16.12.2025 | 23:25
Առանց Մբապեի ու Հոլանդի. ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականը
16.12.2025 | 23:16
BBC-ից Թրամփի փոխհատուցման պահանջը կարող է կազմել շուրջ 10 մլրդ դոլար
16.12.2025 | 23:08
Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
16.12.2025 | 23:05
Սև ծովում հարձակումները սպառնում են նավարկության անվտանգությանը. Էրդողան
16.12.2025 | 22:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.12.2025 | 22:40
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականին
16.12.2025 | 22:27
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Արևմուտքն ակտիվացրել է «ապակառուցողական ջանքերը Հարավային Կովկասում»
16.12.2025 | 22:21
Ինչ է գրված ՀՀ-Լյուքսեմբուրգ ռազմավարական հռչակագրում. ԱԳՆ-ն մանրամասներ է հրապարակել
16.12.2025 | 22:17
ՖԻՖԱ․ Տարվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 22:14
Ռուբեն Վարդանյանի գործով ​​դատավարությունը մոտենում է ավարտին․ կողմերը պատրաստվում են եզրափակիչ ելույթներին
16.12.2025 | 22:01
Հայաստան–Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. տեղի է ունեցել Միրզոյան-Բետել հանդիպում
Բոլորը

Բանկի նախագահ Արթուր Ջավադյանը դեռ չգիտի, թե ինչ նկատի ունի ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը, երբ ասում է, որ Հայաստանում 350 մարդ կա, որ տեղյակ չէ, որ ինքը բիզնես է գրանցել և խոշոր գործարար է։ Կենտրոնական բանկը նույնպես Ազգային անվտանգությանը տրամադրում է տեղեկություններ ֆինանսների շարժի հետ կապված։ «Բայց դա վերաբերվում է տեռորիզմի ֆինանսավորման, փողերի լվացման ոլորտում ինֆորմացիային»,- ասում է ԿԲ նախագահը։

Պարոն Ջավադյանը հերքում է նաև մամուլում արդեն մի քանի ամիս շրջանառվող լուրերը, որ նախորդ իշխանությունները Հայաստանից դուրս են բերել մոտ 10 միլիարդ դոլար։ «Մեր երկրում այդքան դոլար չկա»,-զարմանում է Արթուր Ջավադյանը․ «Մեր ՀՆԱ-ն ա 10 միլիարդին մոտ։ Էդ պատճառով եմ ասում, նույնիսկ ստվերային գումարը, դուք հավատում եք, որ մեր երկրում ինչ-որ մի բիզնեսմեն կարող է իր միլիարդները կանխիկացնել ու հանե՞լ»։

Պարոն Ջավադյանը պարզաբանեց նաև գյուղացիական վարկերի հետ կապված վարչապետի հայտարարությունը՝ նա չի ասել, որ սառեցնելու է գյուղացիական վարկերը, նա խոսել է այդ վարկերի տույժերի և տուգանքների հնարավոր վերացման մասին։ «Տուգանքներն ու տույժերը վերացնելու համար որոշակի փոփոխություններ պետք է արվեն օրենսդրությունում։ Հիմա էդ բարեփոխումները կարվեն շատ արագ ու էդ տույժ ու տուգանքների բեռը կվերացվի»,- վստահեցնում է ԿԲ նախագահը։

Պարոն Ջավադյանն այսօր չէր ուզում խոսել իր հնարավոր պաշտոնանկության մասին՝ իր ղեկավարած հիմնարկն անկախ մարմին է և ինքն էլ պաշտոնավարելու է մինչև 2020 թվականը։ «Մենք զբաղվում ենք մեր գործով և մեր գործը վատ չենք իրականացնում»,- ժպիտով նկատում է Արթուր Ջավադյանը։

Բանկի ղեկավարը նկատեց, որ հեղափոխության օրերին հայկական դրամը լուրջ ցնցումներ չապրեց, դրամն ընդամենը մեկ տոկոսով արժեզրկվեց, հետո վերադարձավ նախկին դիրքերը։ Հարցին, թե հեղափոխությունն ինչքանո՞վ դրական դեր խաղաց բանկերի համար, պարոն Ջավադյանն ասաց․ «Բանկային համակարգն է նաև դրական ազդեցություն ունեցել էդ գործընթացի վրա, որ մենք ունեցել ենք կայուն վիճակ»։

Ի դեպ, հարցին, թե նոր իշխանությունները պե՞տք է Կենտրոնական բանկի նախկին նախագահ Տիգրան Սարգսյանից պարզաբանում ստանան, թե ուր է գնացել մեր ոսկին և հատկապես ինչու։ Արթուր Ջավադյանը նկատում է, որ խոսքն ընդամենը 1 տոննա 400 կիլոգրամանոց ոսկու մասին էր, և բացի դրանից մեզանից հետո շատ երկրներ են վաճառել իրենց ոսկին։ «Էսօրվա գներով երևի մի 60 միլիոնի ոսկի էր, 60 միլիոն էլ չկար։ Էն ժամանակ շատ ավելի կարևոր էր դրա եկամտաբերությունը, քան էդ պաշարները»,- ասում է ԿԲ նախագահը։

Ի դեպ, պարոն Ջավադյանը տեղեկացրեց, որ շվեյցարացիների հետ Հայաստանում կառուցում են ոսկու գործարան, որով համալրելու են բանկային ոսկու պաշարները։

 

Մհեր Արշակյան