Ադրբեջանական կողմը հրապարակել է Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման օրակարգը

Լուրեր

05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
Բոլորը

Արդեն  հայտնել էինք, որ Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ չորեքշաբթի՝ օգոստոսի 31-ին,  Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հրապարակել է բանակցությունների ուղղությունները։

«Մենք հույս ունենք, որ այդ հանդիպմանը կհամաձայնեցվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի տեքստի նախապատրաստման աշխատանքային խմբի ստեղծումը։ Բայց այս գործընթացի առումով Հայաստանի կողմից տեսնում ենք երկմտանք»,- ասել է Հաջիևն ասուլիսում։

Նա հիշեցրել է Բրյուսելում նախորդ հանդիպման ժամանակ սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովի ստեղծման ձեռք բերված պայմանավորվածության մասին:

«Մոսկվայում կհանդիպեն նաև Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները, նրանք կքննարկեն տրանսպորտի և դելիմիտացիայի հարցերը»,- ասել է Հաջիևը:

Հաջիևը հավելել է, որ ներկայումս երկու երկրների միջև բանակցություններն ընթանում են հիմնականում սահմանների սահմանազատման, հումանիտար, տրանսպորտային-հաղորդակցական հարցերի և խաղաղ պայմանագրի մշակման ուղղությամբ:

Հայկական կողմը բրյուսելյան առաջիկա հանդիպման օրակարգի վերաբերյալ մանամասներ առայժմ չի հրապարակել։ Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը, ի պատասխան Factor.am-ի հարցի, միայն ասել էր, որ շարունակվելու են քննարկումներն այն օրակարգային հարցերի շուրջ, որոնց անդրադարձ է եղել նախորդ եռակողմ հանդիպմանը։

Հիշեցնենք, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել այս տարվա մայիսի 22-ին դարձյալ Բրյուսելում։ ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնել էին, որ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքների հետագա ընթացքի, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ: Քննարկման առարկա են դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: Հենց այդ օրն էլ պայմանավորվածություն է ձեռք բերվել  հաջորդ եռակողմ հանդիպումն անցկացնել հուլիսին կամ օգոստոսին: