Կայացել է Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունների հանդիպումը ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ

Լուրեր

16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆինլանդիայի Վանտաա քաղաքի արվարձաններից մեկում ավարտվել է Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունների հանդիպումը՝ ՆԱՏՕ-ին սկանդինավյան երկու երկրների անդամակցության հարցով։ Փորձագիտական մակարդակով քննարկումները կշարունակվեն աշնանը։ Այս մասին հայտնում է Ֆինլանդիայի կառավարությունը։

Այս տարվա հունիսին Մադրիդում ստորագրված եռակողմ հուշագրում Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան պայմանավորվել են ստեղծել մշտական համատեղ մեխանիզմ՝ վերահսկելու հուշագրի կատարումը և ընդլայնելու համագործակցությունը ընդհանուր անվտանգության ոլորտում։ Օգոստոսի 26-ին Ֆինլանդիայի Վանտաա քաղաքի Königstedt կալվածքում տեղի է ունեցել Մշտական համատեղ մեխանիզմի առաջին նիստը, որին մասնակցել են երեք երկրների արտաքին գործերի, ներքին գործերի, արդարադատության և պաշտպանության նախարարությունների, հետախուզական ծառայության, նախագահի և վարչապետի գրասենյակների փորձագետները:.

Նշվում է, որ հանդիպման մասնակիցները քննարկել են եռակողմ հուշագրի իրականացման կոնկրետ քայլերը։

Մայիսի 18-ին Ֆինլանդիան և Շվեդիան Ուկրաինայում ռուսական պատերազմի ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին դաշինքին միանալու հայտ են ներկայացրել։

Սկզբում Թուրքիան արգելափակել էր այդ դիմումների քննարկման գործընթացի մեկնարկը, սակայն հետո՝ հունիսի 29-ին, Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան ստորագրեցին անվտանգության հուշագիր, որը հաշվի է առնում Անկարայի բոլոր մտահոգությունները։ Դրանից հետո Թուրքիան հետ վերցրեց իր առարկությունները այս երկու երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ։

Տաթև Ֆռանգյան