Բուլղարիան պատրաստ է բանակցություններ սկսել «Գազպրոմի» հետ գազի մատակարարման շուրջ

Լուրեր

09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
Բոլորը

Բուլղարիան պատրաստ է բանակցություններ սկսել գազի մատակարարման շուրջ և իր մտադրությունների մասին ծանուցել է ռուսական «Գազպրոմ» ընկերությանը։ Այս մասին հայտնում է Գազետան՝ հղում անելով Բուլղարիայի տեխնիկական կառավարության էներգետիկայի նախարար Ռոսեն Խրիստովին։

«Մենք [Գազպրոմին] ցույց տվեցինք համաձայնագրի վիճահարույց մանրամասների շուրջ բանակցությունները սկսելու, ավելի ճիշտ՝ շարունակելու մեր ցանկությունը։ Մենք գործընկերներին տեղեկատվություն ենք ուղարկել, որ պատրաստ ենք բանակցությունների, խնդրել ենք շփումների հնարավորություն։ Մենք սպասում ենք պատասխանի մոտ ապագայում»,- մանրամասնել է բուլղարիացի նախարարը։

Վերջինը նաև նշել է, որ Բուլղարիան պատրաստ է մի քանի փոփոխություններ առաջարկել պայմանագրի պայմանների վերաբերյալ։

Խրիստովը հավելել է, որ բուլղարական կողմը կառաջարկի մի շարք փոփոխություններ համաձայնագրի պայմանների մեջ, որոնք կօպտիմալացնեն այն՝ հաշվի առնելով ներկա իրավիճակը։ Առաջարկների թվում է նաև գազի մնացած ծավալների՝ մոտ 2,4 միլիարդ խորանարդ մետրի ստացման ժամկետի երկարաձգում խնդրելը։ Նման միջոցներ են անհրաժեշտ, որպեսզի վառելիքը հասնի մինչև ջեռուցման սեզոնի ավարտը կամ հաջորդ ամառ։

Էներգետիկայի նախարարության ղեկավարը խոստովանել է, որ այժմ Բուլղարիան շարունակում է ռուսական գազ գնել, բայց միջնորդների միջոցով և ավելի թանկ գնով։

Տաթև Ֆռանգյան