Կալիֆոռնիայում 2035-ից կարգելվի բենզինով ու դիզելային վառելիքով նոր ավտոմեքենաների վաճառքը

Լուրեր

16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կալիֆոռնիայի իշխանությունները լրջորեն են վերաբերվում ավտոմեքենաների արտանետումների խնդրին, և որոշել են 2035 թվականից նահանգում դադարեցնել բենզինային կամ դիզելային շարժիչներով նոր մեքենաների վաճառքը: Կալիֆոռնիայի մթնոլորտային ռեսուրսների խորհուրդը (CARB) համապատասխան որոշումը կայացրել է հինգշաբթի՝ օգոստոսի 25-ին,  գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Կալիֆոռնիան ազգային և գլոբալ մակարդակներում ստանձնել է առաջամարտիկի դերը՝ հավակնոտ, բայց հասանելի նպատակներով»,- ասել է դեպարտամենտի ղեկավար Լիանի Ռանդոլֆը:

Դեռ 2020 թվականին ԱՄՆ ամենամեծ բնակչությունն ունեցող նահանագի՝ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել էր  ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու ծրագրի մասին, ըստ որի՝ բենզինով և դիզելային մեքենաներըն աստիճանաբար պետք է անհետանան Կալիֆոռնիայի փողոցներից։ Ակնկալվում է, որ մինչև 2026 թվականը էլեկտրական մեքենաներն ու հիբրիդները կկազմեն նոր ավտոմեքենաների վաճառքի ավելի քան մեկ երրորդը, իսկ մինչև 2030 թվականը՝ ավելի քան 65 տոկոսը:

Կալիֆոռնիան ԱՄՆ-ում նոր մեքենաների ամենամեծ շուկան է, և էլեկտրական մեքենաներն արդեն զգալի տեղ են գրավում այդ շուկայում:  Միևնույն ժամանակ, ամերիկյան այս նահանգը օդի աղտոտվածության մակարդակով բավականին վատ վիճակում է, նաև հաճախակի տուժում է անտառային հրդեհներից: Ըստ նահանգապետի՝ Կալիֆոռնիայում ջերմոցային գազերի արտանետումների ավելի քան 50 տոկոսը բաժին է ընկնում տրանսպորտին: Ծրագրի արդյունքում տեղական իշխանությունները նպատակ ունեն հասնել արտանետումների շուրջ 35 տոկոս կրճատման:

Տաթև Ֆռանգյան