Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր շուրջ 1 մլն ռուսաստանցի է մուտք գործել ԵՄ

Լուրեր

08.06.2026 | 08:30
Ամփոփվել են 1924 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:53
Ամփոփվել են 1596 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:35
Ամփոփվել են 1382 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:28
Ամփոփվել են 1363 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:48
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 06:41
Ամփոփվել են 1283 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:12
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 04:29
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման․ «Հայաստան» դաշինք
08.06.2026 | 04:12
Մենք շարունակում ենք մեր հարաբերությունները սերտացնել ԵՄ-ի հետ և նաև զարգացնել ՌԴ-ի և ԵՏՄ-ի հետ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 04:08
Դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում․ Սամվել Կարապետյան
08.06.2026 | 04:01
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է․ Արման Թաթոյան
08.06.2026 | 03:53
Քոչարյանը նստելու ա, Ծառուկյանը նստելու ա, Կարապետյանը նստելու ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:45
Ես բացառում եմ, որ ՔՊ-ն ընտրակեղծարարության մեջ ներգրավված լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:37
ՀՀ-ն պատրաստ չէ լինել ԵՄ անդամ, մեր նպատակը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:27
Ես կանխատեսում եմ միլիարդների ներդրումային հոսքեր և տնտեսական վերելք ՀՀ-ում. Փաշինյան
Բոլորը

Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության Frontex գործակալության տվյալներով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից ի վեր շուրջ 1 միլիոն ռուսաստանցի է մուտք գործել ԵՄ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Փետրվարի 24-ից օգոստոսի 22-ն ընկած ժամանակահատվածում 998 085 ՌԴ քաղաքացի հատել է ԵՄ սահմանները, հայտնել է Frontex-ի ներկայացուցիչը։ Օգոստոսի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Եվրամիություն մուտք գործող ռուսաստանցիների թիվը նախորդ շաբաթվա համեմատ փոքր-ինչ նվազել է։

Ուկրաինայում շարունակվող պատերազմի ֆոնին ավելի ու ավելի շատ եվրոպական երկրներ միակողմանիորեն սահմանափակում են Ռուսաստանի քաղաքացիների համար Շենգենյան վիզաների տրամադրումը։ Նման միջոցներ արդեն ձեռնարկել են Էստոնիան, Լատվիան, Լիտվան և Չեխիան։ Ֆինլանդիան ծրագրում է նրանց օրինակին հետեւել սեպտեմբերին, Լեհաստանը ևս դիտարկում է նման հնարավորությունը։ Դանիան առաջարկում է ռուսաստանցիների համար վիզաների վերաբերյալ համաեվրոպական որոշում ընդունել։  Չնայած դրան՝ ԵՄ որոշ երկրներ չեն աջակցում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին տուրիստական վիզաների տրամադրման արգելքի գաղափարին։ Օրինակ՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել էր, որ պատերազմին դեմ ռուսաստանցիները պետք է հնարավորություն ունենան լքել իրենց երկիրը։ Բացի այդ, նմանատիպ դիրքորոշում է հայտնել Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Տաթև Ֆռանգյան