ԱՄՆ պետդեպարտամենտից արձագանքել են ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակելու վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությանը

Լուրեր

05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
Բոլորը

ԱՄՆ պետդեպարտամենտից պատասխանել են ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակելու վերաբերյալ ադրբեջանական կողմից հնչեցված հայտարարությանն այն մասին, թե նման քայլերը «չեն կարող նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը»։ Մասնավորապես Պետդեպարտամենտի հանրային կապերի գրասենյակի փոխխոսնակ Վեդանթ Պանտելն, ի պատասխան լրագրողի հարցի  նշել է, որ ԱՄՆ-ը հանձնառու է դյուրացնել Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությունը երկկողմ, բազմակողմ և համախոհ գործընկերների հետ համագործակցությամբ։

«Պետքարտուղարը նրան (Ֆիլիպ Ռիքերին) նշանակել է Կովկասի բանակցությունների ավագ խորհրդական՝ ընդգծելու Հարավային Կովկասում խաղաղությանը նպաստելու մեր հանձնառությունը: Որպես երկիր՝ մենք հանձնառու ենք դյուրացնել Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությունը երկկողմ, բազմակողմ և համախոհ գործընկերների հետ համագործակցությամբ՝ երկու երկրների միջև համապարփակ խաղաղ կարգավորման հասնելու համար: Նրա ընտրությունը ընդգծում է մեր հավատարմությունը Ժնևի միջազգային քննարկումներին, որտեղ մենք պատրաստվում ենք շարունակել պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին 2008 թվականի հրադադարի համաձայն ստանձնած պարտավորությունների համար: Իսկ որպես դիվանագիտական խորհրդատու՝, դեսպան Ռիքերը կներկայացնի նաև ԱՄՆ-ը ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբում, այնպես էլ Ժնևի միջազգային քննարկումներում, ինչպես արդեն նշեցի»,- ասել է  գրասենյակի փոխխոսնակը:

Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակել է  Կովկասի հարցերով բանակցություններում գլխավոր խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ինչին ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, թե «գրեթե չգործող ԵԱՀԿ մինսկի  խումբը վերակենդանացնելու փորձերը կարող են  Վաշինգտոնին հեռացնել ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացից»։

Տաթև Ֆռանգյան