Քննարկվել է մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների ֆինանսավորման նոր մոդելի նախագիծը

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի անդամների, ինչպես նաև մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի շահագրգիռ այլ կողմերի մասնակցությամբ օգոստոսի 24-ին տեղի է ունեցել մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների ֆինանսավորման մոդելի քննարկումը: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։

Նշվում է, որ աշխատանքային քննարկումը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ՝ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» ծրագրի նախապատրաստական փուլի շրջանակում:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող Արմենուհի Պողոսյանը, մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանը, ֆինանսաբյուջետային վարչության պետ Անի Թադևոսյանը, ինչպես նաև ՄԿՈՒ հաստատությունների տնօրեններ, այլ գործընկեր կառույցների ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են ՄԿՈՒ հաստատությունների ֆինանսավորման մոդելի մշակմանն ուղղված նախկինում իրականացված ծրագրերը, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ֆինանսական միջոցների տրամադրման հիմնական սկզբունքները: Ծավալվել է ակտիվ քննարկում ֆինանսավորման նոր բանաձևի նախագծի շուրջ, որով առաջարկվում է վերանայել ՀՀ պետական բյուջեի միջոցներից տրամադրվող ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները:

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ֆինանսավորման գործող մոդելի հիմնական խնդիրներին և բացթողումներին:

ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումների առանցքային ուղղություններից մեկն աշխատանքի վրա հիմնված (ԱՀՈՒ) համակարգի ինստիտուցիոնալացումն է, որն ուղղված կլինի աշխատաշուկայում պահանջարկված որակյալ մասնագետների պատրաստմանը, սոցիալական գործընկերության խթանմանը, մասնագիտական ուսումնական հաստատությունների կառավարման և գործունեության արդյունավետության բարձրացմանը։