Նախկինում մենք ասում էինք «Խաղաղությո՛ւն», այժմ ասում ենք «Հաղթանա՛կ»․ Զելենսկին Անկախության օրվա կապացությամբ ուղերձով է հանդես եկել

Լուրեր

16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
Բոլորը

Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հրապարակել Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ, որը երկիրը նշում է այսօր՝ օգոստոսի 24-ին։ Նա ուղերձը ձայնագրել է Մայդան Նեզալեժնոստիում և Խրեշչատիկում, որտեղ անցկացվում է ՌԴ ռազմական գործողոթւյունների ընթացքում ոչնչացված ռուսական ռազմական տեխնիկայի ցուցահանդես գրում  է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Օկուպանտները հավատում էին, որ մի քանի օրից հաղթաշքերթով կանցնեն մեր մայրաքաղաքի կենտրոնով։ Այսօր Կրեշչատիկում կարելի է տեսնել այդ «հաղթաշքերթը»։ Սա ապացույց է, որ թշնամական տեխնիկան կարող է հայտնվել Կիևի կենտրոնում միայն այս տեսքով»,-հայտարարել է Զելենսկին։

Իր ուղերձում Զելենսկին մի քանի անգամ ընդգծել է, որ Ուկրաինան մտադիր չի տարածքային զիջումների գնալ։ Նախկինում մենք ասում էինք՝ «Խաղաղությո՛ւն»։ Այժմ ասում ենք՝ «Հաղթանա՛կ»,- հայտարարել է նա։  «Մենք չենք փորձելու ահաբեկիչների հետ փոխըմբռնման հասնել, չնայած հասկանում ենք ռուսաց լեզուն, որը դուք եկել եք պաշտպանելու՝ սպանելով հազարավոր մարդկանց, որոնց եկել եք «ազատագրելու»,-հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան կձգտի երկրի տարածքային ամբողջականության ամբողջական վերականգնմանը՝ ներառյալ Ղրիմն ու Դոնբասը, անկախ դրանց վերադարձի ուղիներից։
«Մեզ համար Ուկրաինան ամբողջ Ուկրաինան է, բոլոր 25 շրջանները՝ առանց որևէ զիջման կամ փոխզիջման»,- ասել է  Զելենսկին։

Տաթև Ֆռանգյան