Թրամփը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ Արդարադատության նախարարության դեմ

Լուրեր

06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:00
Արմավիրի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված ավելի քան 22,5 մլն դրամի վնասը վերականգնվել է
06.11.2026 | 10:52
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե հաջորդ շաբաթ ՀՀ-ին ՀԱՊԿ-ում կարող են զրկել ձայնի իրավունքից
06.11.2026 | 10:40
Կառլեն Մկրտչյանը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 2 մլն դրամ
06.11.2026 | 10:35
Փաշինյանը բանախոսությամբ է հանդես գալիս «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին․ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 10:29
Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ է մտնում Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը
06.11.2026 | 10:21
Սյունիքի «Սատանի կամուրջ» հատվածում երկու բեռնատար փակել են ճանապարհը․ երթևեկությունը վերականգնվել է
06.11.2026 | 10:10
Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում․ մոտ 1,6 մլն մասնակից, 448 ձերբակալված և 53 վիրավոր ոստիկան
06.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 09:55
Եվրոպա լիգա. «Միլանի» երրորդ պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
06.11.2026 | 09:50
Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին
06.11.2026 | 09:45
Գետահովիտի նախկին համայնքապետարանի շենքի վարձակալության գործով քրեական հետապնդում է հարուցվել․ Դատախազությունը դիմել է դատարան
06.11.2026 | 09:32
«Ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ Եվրոպան»․ Թրամփը Պուտինի բանագնացի հետ հանդիպումից հետո «մեծ համաձայնագիր» է խոստանում
Բոլորը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավորին խնդրում է սառեցնել իր տնից առգրավված փաստաթղթերի առնչությամբ արդարադատության նախարարության կողմից սկսված հետաքննությունը: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը, փոխանցում է Ամերիկայի ձայնը։

Դատական հայցում նրա փաստաբանները խնդրել են, որ անկախ փաստաբան նշանակվի, որպեսզի որոշվի, թե արդյոք այս ամիս Մար-ա-Լագոյի նրա նստավայրից վերցված ֆայլերը ընդգրկված են գործադիր արտոնության մեջ, որը թույլ է տալիս նախագահներին արգելել որոշակի հաղորդակցություններ հրապարակվելուց:

Երկուշաբթի օրը The New York Times-ը հաղորդել է, որ գործակալները մինչ այժմ հայտնաբերել են գաղտնի համարվող ավելի քան 300 փաստաթուղթ:

Նախկին նախագահը նաև ցանկանում է, որպեսզի հրապարակվի իր տան խուզարկության հրամանը:

Ակնկալվում է, որ այս շաբաթ արդարադատության նախարարությունը Ֆլորիդայի դատավորին կհայտնի, թե խուզարկության որոշման որ մասերի վրա է հիմնվել` Դոնալդ Թրամփի տունը խուզարկելու համար:

Երկուշաբթի օրը դատավոր Բրյուս Ռեյնհարթը ասել է, թե դեռևս կարծում է, որ այն չպետք է ամբողջությամբ կնքված մնա՝ հաշվի առնելով գործի նկատմամբ հանրային հետաքրքրությունը:

Հիշեցնենք, որ Թրամփի դեմ այս հետաքննությունը սկսվել է պետական փաստաթղթերի հետ ճիշտ չվարվելու գործով:

ԱՄՆ-ի նախագահները պետք է իրենց բոլոր փաստաթղթերն ու էլ. նամակները փոխանցեն Ազգային արխիվ կոչվող պետական գործակալությանը: ՀԴԲ-ն այժմ հետաքննում է, թե արդյոք Թրամփը սխալ է վարել պաշտոնաթող լինելուց հետո գրառումները՝ Սպիտակ տնից Մար-ա-Լագո տանելով: