Թուրքիան չի ճանաչում Ղրիմի բռնակցումը և այդ քայլը համարում է անօրինական

Լուրեր

16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան վճռական է շարունակելու միջնորդական ջանքերն ու քայլերը՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Ղրիմի հարթակի գագաթնաժողովում առցանց ձևաչափով, փոխանցում է Անադոլու գործակալությունը։

Թուրքիայի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին միջոցառմանը մասնակցելու հրավերի համար, ողջունել է պլատֆորմի գագաթնաժողովին միացած երկրների և կառավարությունների ղեկավարներին։

Էրդողանի խոսքով՝ Անկարան լիովին աջակցում և ճիշտ է համարում Ղրիմի համար խաղաղ ճանապարհով արդյունավետ պայքարին ուղղված հարթակ ստեղծելու գաղափարը։ Նա հիշեցրել է, որ Թուրքիայի աջակցությունը դրսևորվել է ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի անձնական մասնակցությամբ անցյալ տարի Կիևում Ղրիմի պլատֆորմի առաջին հիմնադիր գագաթնաժողովին։

Էրդողանը վստահեցրել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Ղրիմի պլատֆորմի աշխատանքին բոլոր մակարդակներում։
Նա շեշտել է, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի բռնակցումը, այդ քայլը համարում է անօրինական, ինչի մասին ինքը բացահայտ հայտարարում է իրադարձությունների առաջին իսկ օրվանից։

«Ղրիմի հարցում մեր երկրի դիրքորոշումը հիմնված է ոչ միայն օրենքի տառի վրա, այլև Անկարայի բարոյական դիրքորոշումների հիմնարար արտացոլումն է։ Ղրիմի վերադարձն Ուկրաինային նաև միջազգային իրավունքի պահանջ է։ Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և քաղաքական միասնության պահպանումը չափազանց կարևոր է ոչ միայն տարածաշրջանի, այլև համաշխարհային անվտանգության և կայունության համար»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը Թուրքիայի առաջնահերթություններից է համարել Ղրիմի թաթարներից իր հայրենակիցների իրավունքների և անվտանգության պաշտպանությունը։

«Անկարան ուշադիր հետևում է Ղրիմում տեղի ունեցող գործընթացներին։ Այս կապակցությամբ ես կրկին կոչ եմ անում ազատ արձակել Ղրիմի թաթար ժողովրդի մեջլիսի առաջին պատգամավոր Նարիման Ջելալին և նրա համախոհներին, որոնք կալանավորվել են Ղրիմի պլատֆորմի առաջին գագաթնաժողովից հետո»,- ասել է թուրք քաղաքական գործիչը։

Տաթև Ֆռանգյան