40 տարվա մեջ առաջին անգամ Երևանյան լիճը մաքրվել է․ ինչ է խոստանում քաղաքապետարանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Կոյուղաջրեր ու կենցաղային աղբ է տարիներ շարունակ լցվել մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Երևանյան լիճ` բնապահպանական խնդիրների պատճառ դառնալով։ Ամռանը քաղաքի միկրոկլիման մեղմող արհեստական ջրամբարի խնդիրների լուծման ծրագիր է իրականացվում։ Լճի արտաքին հատվածը որոշակիորեն մաքրվել է Երևանի քաղաքապետարանի նոր նախագծով։

Երևանյան լճի բարեկարգման աշխատանքները սկսվել են այս տարվա մարտից։ Ծրագրված է լճի մաքրումն ու հետագա աղտոտման դեմ որոշակի քայլերի ձեռնարկումը, արևմտյան ափի երկյանքով՝ հանգստյան գոտու ստեղծումը։ Քաղաքապետարանից նշում են, որ աշխատանքները դեռ մի քանի ամիս շարունակվելու են, բյուջեն ավելի քան 190 միլիոն դրամ է։

Բարեկարգվելու է գրեթե 3 հեկտար տարածք, 1100 գծամետր ոռոգման ցանց է անցկացվելու, տեղադրվելու են նստարաններ ու աղբամաններ, մարզահրապարակ, հեծանվուղի ու ճեմուղու է կառուցվելու, տարածքը լուսավորվելու է։

«Վերջին 40 կամ 50 տարում երբևէ մաքրում չի իրականացվել այս տարածքում, գիտենք նաև, որ կիրճ են լցվում տարբեր աղբյուրներից տարբեր տեսակի կեղտաջրեր, և այդ ամբողջն ի վերջո հավաքվում է այստեղ։ Եվ կարիք կար, որպեսզի ջրի որակը բարելավվի, քանի որ նաև Երևանյան լիճը հանդիսանում է ջրամբար և օգտագործվում է ոռոգման նպատակով։ Եվ ջրի որակի բարելավման առումով կարևոր էր այդ աղբն ամբողջությամբ մաքրել»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը։

Մաքրման աշխատանքների ժամանակ մեծ ծավալով եղեգներ են հեռացվել լճից։ Ըստ կենսաբանների՝ եղեգնուտները դրական նշանակություն ունեն՝ նպաստում են ջրի խնայմանը և շրջակայքում զով միկրոկլիմայի ձևավորմանը: Երևանյան լճի ափերին այդ բույսի որոշակի քանակություն է անհրաժեշտ, քանի որ հենց այդտեղ է թաքնվում ու սնունդ գտնում լճում բնակվող ձկնատեսակների մեծ մասը: Եղեգնուտներում են բնակալում ու թաքնվում նաև լճի շրջակայքում բնակվող ջրլող բոլոր թռչունները։

Գևորգ Նազարյանի խոսքով՝ Երևանյան լճում շուրջ 5 հեկտար եղեգ էր աճում կենցաղային կոշտ թափոնների վրա, որոնք արդեն հեռացվել են։ Ըստ նրա՝ եղեգները երկակի բնույթ ունեն․ «Մի դեպքում՝ դրանք կարող են որպես էկոլոգիական տարր և կանաչ զանգված դիտվել, ապահովում են նաև ջրի ֆիլտրումը և այլն, մյուս կողմից՝ երբ դրանք շատ են բազմանում, կարող են հունը ծանրաբեռնել, փոքրացնել և դառնալ, ասենք, գետի հունի փոփոխման պատճառ կամ առաջացնել հեղեղումներ»։

Եղեգների աճը վերահսկելու և կառավարելու համար ծրագրվում է դրանց անվերահսկելի բազմացման տարածքներում իրականացնել զսպող աշխատանքներ՝ դրանց ցողման և վերացման ուղղությամբ։

1970 թվականին ստեղծված Երևանյան արհեստական լճի ջուրը գոյանում է Հրազդան գետից։ Ի թիվս այլ խնդիրների՝ լիճը լուծում է նաև Երևանին անհրաժեշտ ոռոգման ջրի պաշարների ապահովման հարցը, դրանից են սկսվում Էջմիածնի ու Փարաքարի ջրանցքները։ Քաղաքապետարանի նոր նախագծով բարեկարգվելու է ոչ միայն լիճը, այլև Հրազդանի կիրճը։

«Հրազդանի կիրճում մաքրման աշխատանքներ կիրականացվեն տարբեր՝ առավելապես շատ աղտոտված վայրերում, և ի վերջո նպատակն այն է, որ շուրջ 500 հեկտար զբաղեցնող Հրազդանի կիրճ և Երևանյան լիճ ընդհանուր գոտին, որը նաև լուրջ կանաչապատ գոտի է մեր քաղաքի համար և կարող է ծառայել քաղաքին որպես թոքեր, այս հատվածը դարձնենք ավելի բարեկարգ, ավելի ընդունելի մեր քաղաքացիների համար, որպեսզի մեր քաղաքացիներն այստեղ իրենց հանգիստը լավ անցկացնեն»,- նշում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը։

Քաղաքային իշխանությունների նախաձեռնած բարեկարգման աշխատանքների շրջանակում, օգոստոսի 2-ի դրությամբ, 650 մեքենա աղբ է տեղափոխվել Երևանյան լճի տարածքից։ Տեղադրվել է աղբորսիչ ճաղավանդակ, որն այսուհետ կորսա լողացող կոշտ կենցաղային թափոնները և թույլ չի տա, որ դրանք ներհոսեն լիճ։

Ծրագրված է նաև Գետառ գետի վրա մաքրման կայան կառուցել։ Գետառի՝ Հրազդան գետ թափվող հատվածում տեղակայվելիք կայանը և՛ մեխանիկական, և՛ կենսաբանական մաքրում պետք է իրականացնի։

«Դա խիստ կարևոր է, որովհետև եթե մաքուր ջուր չհոսի լիճ, ապա մենք այնտեղ չենք ունենալու մաքուր միջավայր։ Ամբողջ Երևանի տարածքով հոսելով՝ Հրազդանի կիրճում այդ օբյեկտների տարածքից կոյուղաջրերը լցվեն, այդ կոյուղաջուրը Հրազդան գետով լցվելով Երևանյան լիճ, ապա ունենալու ենք տխուր պատկեր, բայց մաքրման կայանը մեծ դեր կխաղա, որ ջրերը մաքրվեն լիճ թափվելուց առաջ»,- Factor.am-ի հետ զրույցում ընդգծում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ փոխնախագահ, բնապահպանական հարցերով փորձագետ Վիկտորյա Բուռնուզյանը։

Լճի՝ Իսակովի պողոտային հարող ափին Երևանի քաղաքապետարանը նախատեսում է հանգստյան գոտի ձևավորել, հիմա բարեկարգման աշխատանքներ են ընթանում։ Երևանյան լճի շրջակայքում գտնվող տների բնակիչները դրական են արձագանքում կատարվող աշխատանքներին ու հանգստի գոտի ստեղծելու ծրագրին։

«Տեսել ենք, որ մաքրման աշխատանքներ են կատարվում, շատ ուրախ ենք։ Հաստատ լավ կլինի զբոսնելու, երեխաների լավ ժամանակ անցկացնելու համար։ Շատ ուրախ ենք»,- նշում է թաղամասի բնակիչներից մեկը։

«Նորմալ եմ վերաբերվում, որ լիճը մարքել են, բայց պետք է դա մասնագիտական արվի։ Որովհետև այդ եղեգը, որ հանեցին, բուլդուզերներ եկան, հանեցին, ես նկատում եմ, որ նորից էլի տակից դուրս է գալիս։ Այսինքն՝ այնտեղ քիմիկոսները պիտի մտածեն՝ ինչ նյութ լցնեն, որպեսզի այդ բույսը նորից չանցնի, թե չէ աշխատանքն իզուր է անցնում։ Հետո, թող մտածեն՝ ճապոնական ձկներ են, թե ինչ են, բնագետները մտածեն այդ ուղղությամբ՝ ոնց կարելի է ձուկը գցել և ամբողջ մամուռը հանվի այնտեղից, դա զուտ մասնագիտական բան է, պետք է մասնագետները մտածեն դրա մասին»,- հավելում է մեկ այլ բնակիչ։

Տարածքի բնակիչները հիմնականում ուրախ են կատարվող աշխատանքների առիթով, բայց նշում են, որ դրանք ուշացել են․ «Այնքանով է լավ, որ մոծակներ էին հավաքվում, ինչքան աղբ կար, թափում էին, կոյուղի էր։ Այնքանով է լավ, որ մաքուր օդ ենք շնչելու»։

«Ես ցանկանում եմ, որ մաքուր լինի տարածքը, առավել ևս՝ Երևանյան լիճը։ Վաղուց լիճը չէին մարքել, թող մաքրեն, որ մաքուր լինի, օդը մաքուր լինի, հաճելի տեղ լինի, բնակիչները զբոսնեն, ուրախանան»,- նշում է տարածքի բնակիչներից մեկը։

ՀՀ ՇՄ նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի ուսումնասիրությունները փաստում են՝ Հրազդան գետի բոլոր կետերում հինգերորդ դասի աղտոտվածություն է, և Գետառի՝ Հրազդան թափվող հատվածում կառուցվելիք կայանը դրական ազդեցություն կունենա գետի ջրի որակի վրա։

«Եթե մաքրման կայաններ չլինեն ու շարունակաբար Երևանյան լիճ հոսեն կոյուղաջրեր, ապա մենք այնտեղ ունենալու ենք գարշահոտություն, հատկապես՝ ամռան շրջանում, քանի որ լճում ջուրը կանգնած վիճակում է, հոսք չկա, և այդ գարշահոտությունը տարածվելու է շրջակա միջավայրով և հնարավոր չի լինելու այնտեղ որևէ հանգիստ կազմակերպել։ Իսկ եթե մաքուր ջուր լինի տարածքում, բնականաբար, այն նաև հաճելի կլինի մարդկանց համար՝ զովանալու Երևանյան լճի ափին»,- ընդգծում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ փոխնախագահ, բնապահպանական հարցերով փորձագետ Վիկտորյա Բուռնուզյանը։

Երևանյան լճի և, ընդհանրապես, Հրազդանի կիրճի բնապահպանական խնդիրների համապարփակ լուծումը, ըստ քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանի, կիրճին բնապահպանական կարգավիճակ տալու միջոցով է հնարավոր, այս առումով քննարկումներ են սկսվել։

«Պետք է իրականացվի ընդհանուր կիրճի քարտեզագրում, սահմանների ճշգրտում, որից հետո նաև կներկայացվի կառավարության որոշման նախագիծ և, բնապահպանական կարգավիճակ տալու դեպքում, կիրճն արդեն առավել խիստ ռեժիմով կհսկվի, որպեսզի զերծ լինի աղտոտումից»,- պարզաբանում է Գևորգ Նազարյանը։

Երևանյան լճի մաքրման աշխատանքների համար արդեն ծախսվել է 80 մլն դրամ, նույնքան էլ նախատեսվում է ծախսել Հրազդանի կիրճում մաքրման աշխատանքների համար: Ըստ նախագծի՝ գալիք ամառ երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը հանգստի ևս մեկ վայր են ունենալու՝ ավելի բարեկարգ, բնապահպանական տեսանկյունից ավելի մաքուր Երևանյան լիճը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Անդրեասյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2022. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: