Բալթյան երկրները, Լեհաստանը և Ֆինլանդիան կարող են արգելել ռուսներին վիզաների տրամադրումը

Լուրեր

08.06.2026 | 09:52
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 8-ի դրությամբ
08.06.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.06.2026 | 09:31
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 09:21
Ամփոփվել են 1980 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 08:30
Ամփոփվել են 1924 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:53
Ամփոփվել են 1596 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:35
Ամփոփվել են 1382 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:28
Ամփոփվել են 1363 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:48
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 06:41
Ամփոփվել են 1283 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:12
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 04:29
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման․ «Հայաստան» դաշինք
08.06.2026 | 04:12
Մենք շարունակում ենք մեր հարաբերությունները սերտացնել ԵՄ-ի հետ և նաև զարգացնել ՌԴ-ի և ԵՏՄ-ի հետ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 04:08
Դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում․ Սամվել Կարապետյան
08.06.2026 | 04:01
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է․ Արման Թաթոյան
Բոլորը

Բալթյան երկրները, Լեհաստանը և Ֆինլանդիան կարող են ռուսաստանցիներին վիզաների տրամադրման տարածաշրջանային արգելք սահմանել, եթե ԵՄ-ի ընդհանուր որոշում չլինի։ Լրագրողներին այս մասին ասել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Առաջին հերթին՝ մենք ձգտում ենք եվրոպական լուծման (ռուսներին վիզաների տրամադրման արգելքի մասով), քանի որ դա ամենակայունն է, իրավաբանորեն ամենաճիշտը։ Եթե նման լուծում չլինի, մենք չենք բացառում տարածաշրջանային լուծում գտնելու հնարավորությունը, որը կներառի Բալթյան երկրները, Լեհաստանը և, հնարավոր է, Ֆինլանդիան»,- Լանդսբերգիսի խոսքն է մեջբերում Lietuvos rytas-ը։

Գերմանիայի կառավարությունն ավելի վաղ քննարկման էր ներկայացրել ԵՄ որոշման նախագիծը, որով արգելվում է Ռուսաստանի քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրումը հաջորդ պատժամիջոցների փաթեթի շրջանակում։ Լատվիայի խորհրդարանը հայտարարություն է ընդունել՝ կոչ անելով ԵՄ երկրներին դադարեցնել վիզաների տրամադրումը Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին։

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուն հայտարարել է, որ Էստոնիան կփակի սահմանը հանրապետության կողմից տրված շենգենյան վիզա ունեցող Ռուսաստանի քաղաքացիների համար։ Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ ԵՄ երկրները դժվար թե ընդհանուր համաձայնության գան ՌԴ քաղաքացիներին վիզաների տրամադրման արգելքի վերաբերյալ, սակայն դա Վիլնյուսի համար հրաժարվելու պատճառ չէ։

Տաթև Ֆռանգյան