Թուրքիայի պաշտպանության նախարարն ուկրաինական «հացահատիկի» համաձայնագրի արդյունավետության հույս ունի

Լուրեր

16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2022 թվականի օգոստոսի 1-ից Ուկրաինայի նավահանգիստներից առաքվել է 721․449 տոննա գյուղմթերք։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երկրի բարձրագույն հրամանատարական կազմի անդամների հետ տեսակոնֆերանսի ժամանակ, գրում է Anadolu գործակալությունը։

«Այս ուղղությամբ ջանքերը շարունակվում են։ Հուսով եմ, որ գործընթացն աստիճանաբար առաջ կգնա։ Մենք շարունակում ենք մեր ջանքերը՝ գյուղատնտեսական արտադրանքն արագ և անվտանգ տեղ հասցնելու ուղղությամբ: Մենք ձգտում ենք կանխել մատակարարումների դանդաղումը կամ կասեցումը և ապրանքների առաքումը հաճախորդներին»,- ասել է Աքարը:

Նա հիշեցրել է, որ ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ միասին ստուգում է անցկացրել Ստամբուլի Համատեղ համակարգման կենտրոնում՝ ընդգծելով, որ կենտրոնը գործում է անխափան ռեժիմով։

Հուլիսի 22-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ներկայությամբ համաձայնագիր է ստորագրվել Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի անվտանգ տեղափոխման մասին։ Փաստաթուղթը ստորագրել են Ուկրաինայի, Ռուսաստանի, ՄԱԿ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները։

Տաթև Ֆռանգյան