Հարկավոր է ավելին անել մնացած գերիներին վերադարձնելու, ականազերծման ոլորտում․ ԵՄ դեսպան

Լուրեր

16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
Բոլորը

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության հարաբերությունները 30 տարվա համագործակցության ընթացքում անցել են տարբեր փուլերի միջով: Այսօր Հայաստանը և ԵՄ-ն համագործակցության շատ լայն շրջանակ են սահմանել, իսկ 2017 թվականին ստորագրված նոր շրջանակային փաստաթղթի՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջոցով կողմերը հնարավորություն ունեն համագործակցելու բոլոր ոլորտային ուղղություններով: Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը: Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից։

-Հայաստանի քաղաքական ընդդիմությունը քննադատում է Ձեզ և Եվրամիության քաղաքական մոտեցումները Հայաստանում՝ ասելով, որ Դուք քաղաքականապես ակնհայտորեն աջակցում եք գործող կառավարությանը: Այլ խոսքերով՝ երբ ասում եք, որ Հայաստանի ժողովուրդը կամ բնակչության մեծ մասը 2018 թ. թավշյա հեղափոխության կամ 2018 և 2021 թթ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրել է ժողովրդավարության կամ ժողովրդավարական զարգացման ուղին, ընդդիմադիր գործիչները հակադարձում են՝ ասելով, որ այդ փոփոխություններն իրականում ոչ թե ժողովրդավարության և ժողովրդավարական բարեփոխումների կամ ավելի լավ կյանք ընտրելու, այլ ավելի խորքային աշխարհաքաղաքական, տարածաշրջանային փոփոխությունների մասին էին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հարցի և 2020 թ. 44-օրյա պատերազմի հետ: Ինչպե՞ս եք վերաբերվում նման քննադատությանը և ինչպե՞ս կմեկնաբանեք նշված տեսակետը:

– Յուրաքանչյուր ոք ազատ է արտահայտելու իր կարծիքը: 2018-ին ես դեռ այստեղ չէի, բայց գիտեմ, որ մարդիկ դուրս էին եկել փողոց, քանի որ փոփոխության էին ձգտում: Նրանք ժողովրդավարություն հաստատելու և կոռուպցիայի դեմ պայքարելու իրենց ցանկությունն էին արտահայտում:

Չեմ կարծում, թե կոնկրետ զարգացումներ կախված են Եվրամիության հետ ավելի սերտ համագործակցությունից: Մենք շատ լավ կանխատեսումներ ունեինք, երբ ես Հայաստան եկա 2019 թվականին: Տնտեսությունն ու տուրիզմը մեծ վերելք էին ապրում, և գործերն իսկապես ճիշտ ուղղությամբ էին ընթանում: Բայց շուտով մենք առերեսվեցինք ՔՈՎԻԴ-19-ի համավարակին, իսկ հետո՝ պատերազմին:

Ես ի գիտություն եմ ընդունում քննադատությունը: Այդուհանդերձ, կարծում եմ, որ հարկավոր է կոնֆլիկտի կառուցողական լուծում գտնել: Հայաստանի կառավարության և քաղաքացիական հասարակության խնդիրն է վերլուծել, թե ինչպես զարգացան իրադարձությունները և ինչպես են իրենք գնահատում դրանք: Ես տեղյակ եմ, որ Ազգային ժողովում քննություն է ընթանում պատերազմի դեպքերի վերաբերյալ, և կարծում եմ, որ պետք է քննարկել դրա արդյունքները և հետո քննարկում ծավալել հայ հասարակության ներսում:

Համոզված եմ, որ Եվրամիության և Հայաստանի համագործակցությունը բխել է երկու կողմի շահերից: Եվ ես կրկնում եմ իմ միտքը. Եվրոպական միության հետ համագործակցությունը երբեք ուղղված չէ երրորդ կողմի դեմ, և ԵՄ-ն Հայաստանին ընտրության առաջ չի կանգնեցնում:

– Նկատի ունեք՝ արտաքին քաղաքականության առումով Եվրամիության հետ հարաբերությունները չեն հակասում միջազգային այլ գործընկերների հետ հարաբերություններին:

– Այո՛, չեն հակասում: Եվ սա նաև Արևելյան գործընկերության փիլիսոփայությունն է: Այնտեղ մենք ունենք հստակ ցուցում, որ յուրաքանչյուր գործընկեր ինքն է, ըստ իր ցանկության, ընտրում ինտեգրման մակարդակը և գործընթացի տեմպերը:

– Տիկի՛ն դեսպան, ի՞նչ հեռանկարներ եք տեսնում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման համար՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի տևական և համապարփակ հանգուցալուծումը և ավելի լայն առումով՝ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը՝ նկատի ունենալով պատերազմից հետո Ռուսաստանի, հետո նաև Եվրամիության ղեկավարության միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունները հումանիտար խնդիրների, տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի և այլ հարցերի շուրջ:

– Նախ և առաջ, Եվրամիությունը շահագրգռված է կողմերի հաշտեցմամբ և հիմնախնդրի կայուն լուծմամբ: Մենք ցավում ենք տեղի ունեցած յուրաքանչյուր միջադեպի համար: Անհրաժեշտ է ապահովել համապատասխան միջավայր, որը կերաշխավորի առաջընթաց Ձեր նշած մի քանի հարցերում: Այս համատեքստում պետք է ասեմ, որ հարկավոր է ավելին անել մնացած գերիներին վերադարձնելու, ականազերծման ոլորտում, ինչպես և անհայտ կորածների որոնման մեջ առաջընթացի հասնելու համար: Իսկապես, մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերը և կողմ ենք հակամարտության հետ կապված բոլոր խնդիրների համապարփակ կարգավորմանը: Եվրամիությունը վճռականորեն աջակցում է սահմանային խնդիրների, տարածաշրջանում հաղորդակցության կապերի ապաշրջափակման, խաղաղության պայմանագրի շուրջ ընթացիկ և ապագա բանակցություններին և հաշտեցման ջանքերին: 2020 թ. պատերազմի ավարտից ի վեր մենք ներգրավված ենք գործընթացին ամենաբարձր մակարդակով՝ հանձին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ի հավելումն առկա այլ ջանքերի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու նպատակով: Մեր նպատակն է տեսնել հաջողություններ բոլոր այս ոլորտներում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։