Ուկրաինացի ռազմագերիների դատավարությունն անհնարին կդարձնի ցանկացած բանակցություն. Զելենսկի

Լուրեր

16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ելույթում մեկնաբանել է լուրերն այն մասին, թե Ռուսաստանի քննչական մարմինները Մարիուպոլում նախապատրաստում են ուկրաինացի ռազմագերիների դատավարությունը։ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինն ավելի վաղ հայտարարել էր, որ «տրիբունալի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են», և որ «առաջին տրիբունալներից մեկը կլինի Մարիուպոլում», փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Մեր պետության արձագանքը միանգամայն հասկանալի կլինի։ Եթե այդ ստոր դատավարությունը տեղի ունենա, եթե մեր մարդկանց, խախտելով բոլոր պայմանավորվածությունները, միջազգային կանոնները, տանեն դեպի այդ դեկորացիաները… Սա կլինի այն գիծը, որից այն կողմ անհնար է ցանկացած բանակցություն։ Ռուսաստանն ինքն իրեն կկտրի բանակցություններից։ Այլևս չենք խոսի։ Մեր պետությունն ամեն ինչ ասել է»,- հայտարարել է Զելենսկին։
«Ուկրաինան չի հանդուրժի այն մարդկանց ահաբեկումը,  որոնց մասին կարելի է ասել միայն մեկ բան՝ նրանք իրենց հայրենիքի հերոսներն են և պաշտպանել են իրենց ժողովրդի ազատությունը զավթիչներից»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։

Մարիուպոլի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն ավելի վաղ հայտարարել էր, որ ռուս զինվորականները կարող են ուկրաինացի ռազմագերիների դատավարություն անցկացնել Ուկրաինայի անկախության օրը՝ օգոստոսի 24-ին։

Տաթև Ֆռանգյան