Ադրբեջանը կարող է ճանաչել ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Էրսին Թաթարը պատմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման որոշ մանրամասներ։ Թուրքական Ulusal հեռուստաալիքին տված հարցազրույցում Թաթարը նշել է, որ հանդիպումն առաջին հերթին քաղաքական ուղերձ էր աշխարհի համար։

Լրագրողի հարցին, թե Ադրբեջանը կարո՞ղ է ճանաչել ինքնահռչակ հանրապետությունը, Թաթարը պատասխանել է. «Ճանաչումը կարող է որոշ ժամանակ պահանջել»։

Նա հավելել է, որ իրենց «հանրապետության» իրականությունն արդեն սկսում են տեսնել ամբողջ աշխարհում։

Թաթարը նշել է, որ մոտ ապագայում կարող է այցելել Ադրբեջան և Ալիևի հետ քննարկել ճանաչման հարցը։ Նա ևս մեկ անգամ հաստատել է, որ այսուհետ չեն քննարկելու Կիպրոսի խնդիրը ֆեդերացիա ստեղծելով լուծելու տարբերակը։ Ըստ նրա՝ իրենք պնդում են, որ խնդրի լուծումը տեսնում են միայն երկու առանձին պետությունների տեսքով, հատկապես, որ Թուրքիան նույնպես հակված է այդ լուծմանը։

Թաթարի խոսքով՝ դաշնության տարբերակը հակասում է նաև «Միջերկրական ծովում թուրքական քաղաքականությանը»։

Տաթև Ֆռանգյան